ԵՄ-ին ՀՀ-ի միանալու հարցով հանրաքվեն անկախության հանրաքվեին համազոր գործընթաց է. Արամ Սարգսյան
«Եվրոպական Միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեի մեր նախաձեռնությունը որևէ մեկի դեմ ուղղված չենք արել, մեր նպատակն ազնիվ է՝ միայն օգնել Հայաստանին այս միջակայքը բարեհաջող հաղթահարելու համար»,- «Եվրոպական Միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեի» թեմայով հրավիրված համաժողովին ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
Նա նշեց, որ նախաձենությունն ունի մեկ նպատակ՝ փլվող աշխարհակարգի այս ժամանակաշրջանում, առավել ևս սպասվող առաջիկա ընտրություններին ընդառաջ, Հայաստանը, նրա պետականությունն ինչ -որ կերպ ամրագրել այդ ցնցումներից ավելի անվնաս, եթե հնարավոր է լինի մեկ քայլ առաջ դուրս գալու համար։
«Նախաձեռնությունը որևէ այլ նպատակ չունի, որևէ մեկի դեմ ուղղված չէ»,- նշեց Ա. Սարգսյանը։
«Մեր առաջարկած հանրաքվեի գաղափարը 1991 սեպտեմբերի 21-ին անկախության հանրաքվեին համազոր գործընթաց է, որը լրացնում է այդ հանրաքվեն»,-ասաց Ա.Սարգսյանը։
Նա նշեց, որ այս հարցը պետք է լայն հանրության քննարկման առարկա դարձնել։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ԱԺ-ում լսումներ կանցկացվեն Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան