Փաստաբան Արսեն Բաբայանն արձագանքել է Սուրեն Պետրոսյանին
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» համահիմնադիր, փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Արձագանքելով Սուրեն Պետրոսյանի՝ «շարժումը մարում է․․․» հայտարարությանը
Սուրեն ջան, եթե իսկապես համոզված ես, որ շարժումը մարում է, ապա կնշանակի մեղավորների փնտրտուքի անհրաժեշտությունը բոլորովին չկա։ Որովհետև, եթե շարժումն իսկապես մարում է, ապա դրանում մեղքի մեծ բաժին ունես հենց դու, հենց Գառնիկը, հենց Սրբազան հայրը, հենց ես անձամբ և հենց բոլորս միասին ու մի մեծ ամբողջությամբ։
Բայց այս պարագայում, եթե համոզմունք է ձևավորվել, թե շարժումը մարում է, ապա յուրաքանչյուրս, ով դրանում մեղքի իր բաժինը չտեսնի ու դժգոհի այլ մեղավորներից՝ մեզ վաղուց հայտնի՝ «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավո՞րն եմ․․․» բոլորիս վաղուց հայտնի տխրահռչակ բանաձևումն է։
Ինչ վերաբերվում է շարժումը մարելուն, ապա դեռևս հունիսի 4-ին եմ այդ մասին համոզմունքս հայտնել ու հիմա էլ կրկնում եմ․
Սրբազան շարժումը ոչ թե նորովի մի բան է, այլ դարեր շարունակ ազգապահպանման ու միասնության միակ հենարանը։ Շարժումը չի կարող մարել քանի կա ու կլինի մեր հայ Առաքելական եկեղեցին»։
Հարակից հրապարակումներ`
- Ապագան ցույց կտա՝ մարդիկ ինչ են տվել ու ինչ են վերցրել այս շարժումից. Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Պետրոսյանի հայտարարության մասին
- Շարժումը մարում է, և բոլորը հակահերոսի փնտրտուքի մեջ են․ Սուրեն Պետրոսյան
- Աբրահամ Գասպարյանին մեկուսացրել են, մոտ 20 բերետավորներ ուղղակի դաժան ծեծի են ենթարկել. Արսեն Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան