«Ժողովուրդ». Հոգեբանները ներխուժել են դատական համակարգ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հոգեբանները ներխուժել են դատական համակարգ. ՀՀ դատական դեպարտամենտը մեկ տարում 10 պայմանագիր է կնքել հոգեբանի ծառայությունների ձեռքբերման համար։ Պայմանագրերը կնքված են՝ դատական նիստերին ներգրավված հոգեբանների ծառայություններ ձեռք բերելու համար։
ՀՀ Դատական օրենսգրքի «Դատական իշխանությունների և գործունեության հիմունքները» բաժնում առկա գլուխ 16-ի՝ առաջին ատյանի դատարանների դատավորների և դատարանի նախագահների նշանակման կարգի 108-րդ «Հարցազրույցի անցկացում» հոդվածում է միայն հիշատակվում հոգեբան բառը, այն է՝ թեկնածուի հարցազրույցն անցկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, որին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան:
Այսինքն՝ հոգեբանի այցելությունը ո՛չ օրենքով է սահմանված, ո՛չ պարտադիր է։ Դատական դեպարտամենտի գնումների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ հոգեբանի ծառայությունները ներգրավված են այն գործերում, որոնցում առկա է անչափահաս անձի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցություն։ Գործերի հիմնական բնույթը քրեական է։
Որպես օրինակ՝ դիտարկենք մեկ քրեական գործ. քանի որ առկա է անչափահասի անմիջական մասնակցություն և կապված է խորթ հոր կողմից դաժան բռնության դեպքերի հետ, հոգեբանի ծառայությունները՝ ճնշված և տուժող ճանաչված անձի մասնակցությամբ դատական նիստի դեպքում անհրաժեշտ են. և այս դեպքում ներառվում է հոգեբանը։
Նշենք, որ կնքված գնումների դրամային սահմանը հատում է 300 հազար դրամի շեմը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչ հարցեր են քննարկվելու ՔՊ-ականները կուսակցության քաղաքական ժողովում
- «Ժողովուրդ». Թափառաշրջիկ երաժիշտներին հեռացնում են Երևանի կենտրոնից
- «Հրապարակ». «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել, պետն ազատվել է պաշտոնից
- «Փաստ». Սունիքում քպականների շրջանում Փաշինյանի՝ մարզ կատարած այցից հետո խմորումներն ավելի են խորացել
- «Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան