Աննա Վարդապետյա՛ն, դուք ստախոս եք, ամբողջ հանրության առաջ ստում եք. Մահացած զինծառայողի մայր
«Աննա Վարդապետյանը, որը Նիկոլ Փաշինյանի ստեղծած հանձնաժողովի մեջ էր, համոզվեց, որ 5 քրեկան գործերն էլ սպանություններ են»,-կառավարության դիմաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին ասաց խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը։
Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները կառավարության մոտ պահանջում են բացահայտել իրենց որդիների սպանության գործերը։
Զիծառայողի ծնողը հիշեցրեց, որ Վարդապետյանը ժամանակին հայտարարել է, որ այդ գործերով ոչ մի վարկած չի համապատասխանում պաշտոնապես տրված վարկածներին և դրանք վերաորկվելու են համապատասխան հոդվածներով։
«Աննա Վարդապետյանը գլխավոր դատախազ նշանակվելուց հետո ԱԺ-ում, Տրդատ Սարգսյանի հարցին պատասխանելով, առանց ամաչելու ստում է։ Նա նշում է, թե պատգամավորի տված վերջին հարցն ամենահեշտն է՝ ասելով, թե նախկին քննիչ-դատախազներից ոչ մեկը չի աշխատում այս գործերով։ Հիմա մենք Աննա Վարդապետյանին հակադարձում ենք, ասում ենք, որ դուք ստախոս եք, ամբողջ հանրության առաջ գլխավոր դատախազը ստում է, նրանք մինչև հիմա աշխատում են։ Մենք ասում ենք՝ մի ստիր տիկին Վարդապետյան, մենք էլ լռող ծնողները չենք, միևնույնն է, մինչև մեր երեխաների մահվան դեպքերի հանցագործները չպատժվեն, մենք չենք հանգստանալու»,- հայտարարեց զինծառայողի ծնողը և հավելեց. «Եթե դու համոզված ես, որ սպանություն է տեղի ունեցել, ինչո՞ւ ես տեղումդ նստել։ Էս քրեական գործերին լուծում տվեք, գնանք մեր սուգը սգանք։ Եթե Ղարաբաղը Ադրբեջանինն էր, ինչո՞ւ երեխայիս տարան ու հոշոտեցին»։
Մխիթար Հայրապետյանին խոստացավ հարցը բարձրացնել Նիկոլ Փաշինյանի մոտ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան