Մասնագետը ներկայացնում է քթի ստորին խեցիների լազերային վազոտոմիան
Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի բժիշկ Մանանա Բաղդասարյանը ներկայացնում է քթի ստորին խեցիների լազերային վազոտոմիան:
.Քթի ստորին խեցիների լազերային վազոտոմիան (գոլորշիացումը) նվազագույն ինվազիվ վիրահատություն է, որն ուղղված է քթի ստորին խեցիների մեծացման արդյունքում առաջացած քթի փակվածությունը վերացնելուն:
.Վիրահատության ընթացքում վերջիններս լազերային ճառագայթով այրվում են և փոքրացվում:
Քթի ստորին խեցիների լազերային գոլորշիացումն իրականացվում է հետևյալ հիվանդությունների առկայության դեպքում՝
.Մեդիկամենտոզ ռինիտ, այսինքն՝ «կախվածություն» քթի կաթիլներից, երբ հիվանդը ստիպված է անընդհատ օգտագործել դրանք՝ շնչառությունը բարելավելու համար:
. Վազոմոտոր ռինիտ. դա քթի փակվածությունն է, որը պայմանավորված է վեգետատիվ նյարդային համակարգի սխալ գործելու հետևանքով առաջացած ստորին խեցիների այտուցվածությամբ:
.Կարող է առաջանալ սուր վիրուսային հիվանդությունից, վնասվածքից կամ վեգետատիվ-անոթային դիստոնիայից հետո:
.Ալերգիկ ռինիտ. դա քթի փակվածությունն է ստորին խեցիների այտուցվածության պատճառով, որը տեղի է ունենում որոշակի ալերգենների ազդեցության տակ:
. Հիպերտրոֆիկ ռինիտ. դա քթի մշտական փակվածությունն է, որն առաջացել է ստորին խեցիների անշրջելի մեծացման հետևանքով, երբ նույնիսկ քթի կաթիլների օգտագործումը չի օգնում հիվանդին բարելավել շնչառությունը:
Որո՞նք են վիրահատական այս միջամտության առավելություններն այլ տեսակի վիրահատությունների նկատմամբ:
.Քթի ստորին խեցինների լազերային գոլորշիացումը դրանց վրա ազդելու ամենաքիչ ինվազիվ և ամենաանվտանգ մեթոդն է:
.Վիրահատության ընթացքում արյունահոսությունը հասցվում է նվազագույնի:
.Սովորաբար վիրահատությունից հետո քթի մեջ տամպոն դնելու անհրաժեշտություն չկա:
.Պացիենտը հեշտ է տանում վիրահատությունը և կարող է հենց վիրահատության օրը տուն գնալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին