Նաիրա Զոհրաբյան. Փաշինյանը պարտավորվել է անկլավներն Ալիևին հանձնել, իսկ դա կարող է անել միայն հանրաքվեի անվան տակ
Սյունիքում խոսելով Հայաստանից Ադրբեջանին տարածքներ հանձնելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին՝ Նիկոլ Փաշինյանը լուծելու է Ադրբեջանի նախագահի թելադրանքով իրեն պարտադրված մի շարք խնդիրներ: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է «Ժողովրդավարություն և անվտանգություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Նա ընդգծել է՝ Փաշինյանը պարտավորվել է անկլավներն Ալիևին հանձնել, իսկ դա կարող է անել միայն հանրաքվեի անվան տակ:
«Սակայն, այստեղ խնդիր կա, եթե հանրաքվեի դրվի հարցը՝ «համաձա՞յն եք, որ Ոսկեպարով անցնող գազատարը տրվի Ալիևի վերահսկողությանը», Փաշինյանը չի կարող հավաքել անհրաժեշտ 650 հազար ԱՅՈ-ն, ուստի այդ խնդիրը լուծելու համար, ըստ ինձ հասած աղբյուրների, Փաշինյանը հանրաքվեի կդնի նաև Ալիևի երկու հիմնական պահանջը՝ Սահմանադրությունից Անկախության հռչակագրի չեղարկումը և Զինանշանի վրայից Արարատ սարը հեռացնելու հարցը:
Բայց, քանի որ Փաշինյանն այս հարցով ևս չի ստանա 650 հազար ԱՅՈ, սկսել են խոսել վիզաների ազատականացմանը հասնելու մասին: Հանրաքվեի հարց կդարձնեն նաև Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու թեկնածության հարցը, և այդ վերնագրի տակ Հայաստանից Ալիևին հանձնելու է տարածքներ, կատարելու է Ալիևի մյուս երկու պահանջները»,- ասաց Զոհրաբյանը:
Քաղաքական գործչի խոսքով՝ հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունենալիք ՀՀ դեպի ԵՄ կողմնորոշում թեմայով խորհրդարանական լսումներից հետո Փաշինյանն անցնելու է այդ հարցն առաջ տանելու գործին՝ պնդելով, թե Հայաստանը խորհրդարանական երկիր է և պարտավորված է հաշվի նստել ԱԺ քաղաքական մեծամասնության դիրքորոշման հետ:
Ըստ Զոհրաբյանի՝ իրականում, սակայն, ԵՄ-ն բացարձակապես շահագրգռված չէ Հայաստանին ընդգրկել այդ ընտանիքում, բայց հիմա, որպեսզի արագացնեն Հայաստանից Ադրբեջանին տարածքների հանձնումը, կարող են խոստանալ, թե Հայաստանի համար կգործեն արագացված ռեժիմով, ինչն ուղղակի կուտ է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները