ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելու որոշումը
Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կհասկանա` ՀԱՊԿ հարթակն ընձեռում է բոլոր հնարավորությունները տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում համագործակցության համար։ Ռիա նովոստինն ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով հունիսի 21-ին Ալմաթիում կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
«Մենք ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ-ի հարթակն ապահովում է դրա համար բոլոր հնարավորությունները», - ասել է Գալուզինը։
Հիշեցնենք՝ նախօրիեն ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը երեկ հայտնել էր, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին
Հարակից հրապարակումներ`
- Գալուզին. Արևմուտքի օրակարգը ոչ միշտ է համապատասխանում Հարավային Կովկասի երկրների շահերին
- Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին
- Սա Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
- Կրեմլը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում
- Արարատ Միրզոյանը «բացատրում» է, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի մասին
- Դուրս կգանք, բա կարո՞ղ է ետ գնանք. Փաշինյանի՝ ակնարկը ՀԱՊԿ-ի մասին