«Ավտոբուսի գործով» հաջորդ դատական նիստին փաստաբանը միջնորդություն կներկայացի ՍԴ
Սամվել Վարդանյանի՝ հայտնի «ավտոբուսի գործով» հերթական դատական նիստն է տեղի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը ։
Նա հիշեցրեց, որ դատարանը որոշել էր անփոփոխ թողնել խափանման միջոցները, այդ թվում ՝ տնային կալանքը։ Դատական ակտի հետ համաձայն չլինելով փաստ բողոքարկվել է և սպասում են դատարանի որոշմանը։
«Այս հոդվածը, որով դատվում էր լուսահոգի Արմեն Գրիգորյանը, Նարեկ Մալյանը և էլի մի քանի նման գործեր։ Սամվել Վարդանյանն էլ այս շարքում դարձավ հերթականը, որի նկատմամբ փորձ է արվում կիրառել։ Այս հոդվածը ստեղծված չի եղել այն բանի համար, որ քաղաքական իշխանությանը պաշտպանի կոշտ քննադատությունից։ Այս հոդվածի իմաստը՝ փոքրամասնությանը մեծամասնությունից պաշտպանելն է՝ ռասսայական, ազգային և կրոնական խրտականության մասով։ Առանց այն էլ բերետների բանակը կողքը՝ իր հանցավոր բանդայով»,- ասաց Մելիքյանը։
Ինչ վերաբերում է այսօրվա նիստին, Մելիքյանը նշեց, որ դատական նիստը դռնփակ էր, որի պատճառների մասին չի կարող խոսել։ Սակայան արձանգրում է հետևյալը․ « Ողջունելի է, որ դատարանը կողմերի հետ քննարկում է հարցեր։ Եվ, երկրորդ, փաստենք, որ դատարանը որոշեց դատական նիստը շարունակել դռնբաց։ Հետևաբար հաջորդ նիստը, որը նշանակվել է հուլիսի 3-ին, շարունակվելու է նախնական դատալսումները, լինելու են դռնբաց»։
Մելիքյանը նաև հայտնեց, որ հաջորդ դատական նիստին ներկայացնելու է Սահմանադրական դատարան միջնորդություն։
«Հետաքրքիր դատավարություն է լինելու։ Պետք է ցույց տալ, թե որոնք են քաղաքացու ազատության սահմանները, իշխանության ներկայացուցչի սահմանները որոնք են»,- ասաց նա։
Սամվել Վարդանյանի գործով հերթական դատական նիստն էր։
Հիշեցնենք, որ Սամվել Վարդյանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ քպ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Վարդանյանի տնային կալանքը երկարացվել է երեք ամսով
- Վաղը քննարկվելու է նաև Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը․ Ռուբեն Մելիքյան
- «Ժողովուրդ». Քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման ու նվաստացման դեպքը մինչ օրս շարունակում է անպատիժ մնալ