Պետական բյուջեից 600 մլն դրամ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրին
«2020 թ ընդունված ծրագրի շրջանակում 2024-ին աջակցություն է ստացել 827 շահառու մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած պարտավորությունների մասով, և վճարվել է շուրջ 552 մլն դրամ»-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության՝ 2020-2023 թվականների ծրագիրը, որը որոշվել էր երկարաձգել մինչև 2026 թվականը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ծրագրի մեկնարկից հետո նրա շահառու է դարձել մոտ 10 հազար մարդ, և վճարվել է շուրջ 7 մլրդ դրամ գումար։
Մկրտչյանի խոսքով, ներկայում վճարման է սպասում շուրջ 290 շահառուի հայտ, որոնց պետք է վճարվի 260 մլն դրամ և ևս 300 շահառուի հայտ մշակման փուլում է:
Նա հայտնեց, որ նախագծով առաջարկում ենք վճարել հաստատված հայտերը և 3-րդ եռամսյակում կանխատեսվող հայտերը. և դրա համար տրամադրվում է շուրջ 600 մլն դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը
- Բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովման դիմումները ընդունվելու են բացառապես առցանց եղանակով