Թուրքիայի Անթալիայում հայ նետաձիգները գրավել են 37-րդ հորիզոնակը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնում են.
«Թուրքիայի Անթալիայում իրենց հարաբերությունները որոշեցին նետաձգության միջազգային օլիմպիական ընտրական վերջին մրցաշարի մասնակիցները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը, ավաղ, ձեռնունայն վերադարձավ հայրենիք:
Թիմային պայքարում մեր եռյակը հանգրվանեց 37-րդ հորիզոնականում:
Անհատապես Հայաստանի նշանառուներից Համլետ Պողոսյանը զբաղեցրեց 33-րդ , իսկ Վասիլ Շահնազարյանը և Անդրեյ Հովհաննիսյանը՝ 57-րդ տեղը:
Ավելորդ չէ նշել, որ մրցակարգի համաձայն, անհատական պայքարում Փարիզի ուղեգիր ստացան առաջին ությակ, իսկ թիմայինում՝ հնգյակ մտնողները»:
Հարակից հրապարակումներ`
- 10 տարվա դադարից հետո Երևանում անցկացվել է «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը
- Օլիմպիական մրցաշարում ռուս նետաձիգը ուշագնաց է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին