Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է փշալարերով ցանկապատը. Բագրատ Սրբազան
«Ուզում եմ գնալ Կիրանց՝ հանդիպելու այնտեղի ժողովրդի հետ, հասկանալու բուն իրավիճակը, գնահատելու, թե ինչ է տեղի ունենում»,- նախքան Երևանից Կիրանց մեկնելը լրագրողներին ասաց«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը նաև նշեց, որ ուզում են տեսնել իշխանության կողմից ցուցադրված հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անցկացված փշալարերով ցանկապատը։
«Ուզում ենք տեսնել, թե այդ ցանկապատ ասվածը որտեղ է գտնվում... Ցանկապատ էր, սահմանագիծ էր, փշալար էր։ Մինչև օրս մեզ ուղարկված տեսանյութերում, լուսանկարներում այդ ցանկապատը չկա։ Ասում են Ոսկեպարում է, գնանք, տեսնենք մեր աչքերով ու համոզվենք՝ կա, թե չկա»,- ասաց Բագրատ Սրբազանը:
Հարցին՝ կա՞ արդյոք տեղեկություն Կիրանցում ոստիկանների ներկայության ու գյուղ քաղաքացիների մուտքը սահմանափակելու մասին, Սրբազանը պատասխանեց, որ տեղեկություն չունի․ «Ասացին, որ չկան, մնացածը կտեսնենք։ Կարող է այսօր հատուկ բերեն, չգիտեմ»։
Նշենք, որ Սրբազանը հետ Կիրանց են մեկնում շարժման բազմաթիվ անդամներ ու քաղաքացիներ։
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 22-ին, ժամը 20:00-ին Բագրատ Սրբազանը կհանդիպի երիտասարդներին
- Հուսիկ Արա. Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հաղթել է, իսկ իշխանությունը պարտված է
- Բագրատ Սրբազան. Վեհափառն ասել է՝ քո աձնական որոշումն է, եկեղեցին այս շարժման մեջ ներգրավված չէ
- Հունիսի 21-ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար՝ իմ աչքով տեսնելու այդ ինչ փշալարեր, ցանցեր են, որոնք մեր անվտանգությունն են ապահովելու. Բագրատ Սրբազան
- Լավ կլինի ուսումնասիրեն ու ամաչեն, պետության գործառույթն ենք մենք ստանձնել. Բագրատ Սրբազան
- Առաջին նախագահի ընտանիքի հետ մտերմություն ունեմ, նաև՝ 2-րդ ու 3-րդ նախագահների շրջանակների հետ. Բագրատ Սրբազան
- Մեր խնդիրները պետք է մեր տան մեջ լուծենք, իսկ ԱՄՆ դեսպանությունը պետք է արձագանքի տեղի ունեցած վայրագություններին. Բագրատ Սրբազան
- Երբ Սուրեն Պերոսյանը վերադառնա, որոշելու ենք՝ այս ճանապարհը միասին անցնում ենք, թե ոչ. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով և շատ շուտ դուք դրան ականատես կլինեք
- ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Բագրատ Սրբազանը ներկայացնում է ընթացիկ զարգացումները և Շարժման գալիք ծրագրերը