Հուլիսի 1-ից կարգելվի 15 տոննա և ավելի մեծ բեռնվածությամբ տրանսպորտային միջոցների մուտքը Էջմիածին
Հուլիսի 1-ից կարգելվի մեծ բեռնվածությամբ բեռնատարների երթևեկը Էջմիածնում: Սա տրանսպորտային միջոցի դատարկ քաշն է և առավելագույն բեռի զանգվածը, որը հնարավոր է տեղափոխել: Այդ երկու գործակիցների գումարը չպետք է գերազանցի 15 տոննան։ Այս մասին հայտնում են Էջմիածնի համայնքապետարանից։
«Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցությամբ այսօր մեկնարկել են փողոցների` ճանապարհային նշաններով կահավորման աշխատանքները:
Որոշման համար հիմք են ծառայել քաղաքի բեռնաթափումը, ճանապարհների թողունակության սահմանափակումը և հանգամանքը, որ ծանր բեռնատարները վնաս են պատճառում քաղաքի հիմնանորգված փողոցներին, քայքայում են ասֆալտաշերտը:
Տուգանքներից խուսափելու համար, վարորդներին հորդորում ենք հետեւել ճանապարհային նշաններին»,- նշում են համայնքապետարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան