Թասմագամբետովը հույս ունի, որ Հայաստանը «դեռ կհստակեցնի իրավիճակը» ՀԱՊԿ-ին իր անդամակցության հարցում
ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։
«Հայաստանը եղել է և կա մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են։ Սակայն կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»,- ասել է նա ՀԱՊԿ-ի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում։
Թասմագամբետովը նաև հույս է հայտնել, որ Երևանը «այնուամենայնիվ, կհստակեցնի իրավիճակը» ՀԱՊԿ-ին իր անդամակցության հարցում և պաշտոնական որոշում կկայացնի «կազմակերպության մաս լինել, թե չլինել»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելու որոշումը
- Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին
- Սա Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
- Կրեմլը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում
- Արարատ Միրզոյանը «բացատրում» է, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի մասին
- Դուրս կգանք, բա կարո՞ղ է ետ գնանք. Փաշինյանի՝ ակնարկը ՀԱՊԿ-ի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան