«Ժողովուրդ». ՀՀ բանտապետ Ամբակում Գրիգորյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 27 մլն 129 հազար դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը պաշտոնին նշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի 18-ին։
Մինչ այդ զբաղեցրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը։
Ըստ Ամբակում Գրիգորյանի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի 2023 թվականի հայտարարագրի՝ 2022 թվականին Գրիգորյանը ձեռք է բերել 1 բնակարան բազմաբնակարան շենքում եւ 1 ավտոտնակ, որոնք գտնվում են Երևանում։
Ամբակում Գրիգորյանը 2011 թվականին ձեռք է բերել անհատական բնակելի տուն կրկին Երեւան քաղաքում։
Քրեակատարողական ծառայության պետը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։
Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 617 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 25 մլն դրամ և 10 հազար դոլար։
ՀՀ բանտապետ Ամբակում Գրիգորյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 27 մլն 129 հազար դրամ, որից 11 մլն 451 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
Ամբակում Գրիգորյանը միասնական սոցիալական ծառայությունից ստանում է կենսաթոշակ, այն տարեկան կազմում է 2 մլն 598 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտների բաժնում նկատում ենք, որ Գրիգորյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 509 հազար դրամ, որը, ինչպես հասկանում ենք, ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից, եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է. իսկ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ պետի վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմում է 46 մլն 010 հազար դրամ։
Ամբակում Գրիգորյանը եկամուտ ստացել է նաև վարձակալության հանձնված գույքից, որի վարձավճարը ամբողջ տարվա համար կազմել է 4 մլն 950 հազար դրամ։
Եկամուտներից 5 մլն 500 հազար դրամը 3 տարբեր վարկեր են «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից։
Հիշեցնենք, որ Ամբակում Գրիգորյանը 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով քննիչ է եղել, և ներգրավված է եղել քննիչ հանձնաժողովում։ Ներկայիս իշխանությունների խոստումները թե՝ «կբացահայտենք «Մարտի 1»-ի ողբերգությունը» ոչ միայն իրականություն չդարձան, այլև գործում ներառված անձինք դարձան յուղալի պաշտոնների տեր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին