«Հրապարակ». Սև-մութ ամպեր են կուտակվել ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցից հետո սև-մութ ամպեր են կուտակվել ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին, ով, Կապանի տարածքային խորհրդի մյուս անդամների պես, արժանացել է գրավոր նկատողության՝ Կապանի ՔՊ-ում ներկուսակցական գզվռտոցի համար։ Սակայն կան տեղեկություններ, որ Բաբայանի դեպքում Փաշինյանը չի բավարարվելու նկատողությամբ, քանի որ այլ լուրեր էլ են ականջին հասել։
Ըստ դրանց՝ Նարեկ Բաբայանի ընկերոջ «Աննար» ընկերությունն է իրականացնում կոմբինատի հողային աշխատանքները, տրանսպորտային փոխադրումները, և Բաբայանը մեծ դերակատարում է ունեցել որոշ ընկերությունների հետ համագործակցությունը դադարեցնելու՝ ընկերոջը պատկանող ընկերությանը վստահելու հարցում։ Պայմանագրերից զրկված ընկերությունների սեփականատերերը, ենթադրվում է, «փորել» են Բաբայանի ոտքի տակ՝ Փաշինյանին հասցնելով անցանկալի ինֆորմացիան: Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է առաջիկա ընտրությունների նախապատրաստությունը, և Փաշինյանը լուրջ մտավախություններ ունի, որ Բաբայանի գործունեության արդյունքում մի քանի հարյուր ձայն ՔՊ-ն կկորցնի այս տարածքում:
Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը մտմտում է Նարեկ Բաբայանին ԶՊՄԿ-ից հեռացնելու հարցը` նրան փոխարինելով ավելի շրջահայաց ու համեստ ներկայացուցչով, եւ մտադիր է այս հարցը նախ քննարկել նեղ կռուգում` հունիսի 22-ին Ջերմուկում կայանալիք կուսակցական ժողովում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ».Դատախազությունը ամեն գնով ցանկանում է կալանքի տանել Սպիտակցի Հայկոյի որդուն
- «Հրապարակ». Որոշ պետական «ուսապարկեր» փորձում են իշխանություններին ծառայություններ մատուցել
- «Ժողովուրդ». ՔՊ-ի ներսում ԵՄ անդամակցության հարցով տարաձայնություններ կան
- «Հրապարակ». Ամառային վոյաժների շրջանը խորհրդարանը հայտարարել է բացված
- «Ժողովուրդ». ՀՀ բանտապետ Ամբակում Գրիգորյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 27 մլն 129 հազար դրամ
- «Հրապարակ». Իշխանություններին հանգիստ չի տալիս «մարած» շարժումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան