Հայաստանը գտնվում է սառը քաղաքացիական պատերազմի մեջ, իշխանությունն ինչ առաջարկի՝ կմերժվի. Նարինե Մկրտչյան
«ԵՄ անդամակցման և սերտացման հարցը կարող էր լուծվել 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունից հետո, եթե հեղափոխության առաջնորդը չհայտարարեր, որ ժողովուրդն իրեն ԵԱՏՄ կազմից դուրս գալու մանդատ չի տվել, թեպետ, այդ ժողովուրդը նաև Արցախն Ադրբեջանի կազմում մտցնելու մանդատ չէր տվել»,- «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը։
Խոսելով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցման ներքին և արտաքին արգելանքների մասին՝ Մկրտչյանն ասաց, որ առաջին արգելանքը եղել և մնում է Ռուսատանը, երկրորդն այն է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ։
Բաանխոսը ԵՄ-ն անդամակցելու արգելանք համարեց նաև Վերջինիս կողմից պարբերաբար իրականացվող երկակի քաղաքականությունը, երբ ԵՄ-ն անզիջում է Պուտինի նկատմամբ, բայց հետևողական չէ բռնապետ Ալիևի նկատմամբ, և նույնիսկ գազային պայմանագրով թույլ է տալիս ռազմականացնել այդ երկիրը։
Ներկայացնելով ԵՄ-ին անդամակցման հանրաքվեին սպառնացող ներհայաստանյան գործոններին՝ Նարինե Մկրտչյանն ասաց, որ այն վատ քաղաքական համակարգն է և չի կարելի անդամակցել ԵՄ-ին, հետո նոր բարելավել այն։
«Միանձնյա կառավարման, առանց գործուն հակակշիռների, այս քաղաքական համակարգը արգելանք է ԵՄ անդամակցության ճանապարհին Հայաստանի առաջադիմությանը և օր առաջ այս համակարգը պետք է ապամոնտաժել։ Երկրորդ սպառնալիքն այդ համակարգից բխող թերակատար ժողովրդավարությունն է, կամ ժողովրդավարության իմիտացիան»,- հայտարարեց Մկրտչյանը։
Բանախոսը որպես հանրաքվեի սպառնալիք նշեց նաև հասարակություն-իշխանություն-ընդդիմություն պառակտվածությունը։
«Իմ կարծիքով Հայաստանը գտնվում է սառը քաղաքացիական պատերազմի մեջ և այս պայմաններում հանրաքվեն կարող է վերածվել իշխանությանը վստահություն տալու-չտալու խնդիր և վտանգի հենց այդ հանրաքվեի դրական արդյունքները, քանի որ այս փուլում իշխանությունն ինչ էլ առաջարկի՝ կարող է մերժվել»։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ դրոշ և կալոշ ԱԺ ամբիոնի վրա
- Նրանք, ովքեր կան մեր կողքին, նոր են իմացել, որ մենք կարող ենք հեռանալ՝ «куда денемся, да?». Ազատ Արշակյանը
- Այս ձևաչափով մեր հանդիպումից հետո շատ ջրեր են հոսել. Արման Եղոյան՝ խորհրդարանական լսումների մեկնարկին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին