![](https://panorama.am/news_images/1007/3019647_1/fb3c65b1_a156_44f8_b071_78a4f7e01366_thumb_v2_thumb_thumb_v1.thumb.jpg)
Սուրեն Պետրոսյան. Այսօրվա իմ ասուլիսը չեղարկվում է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտնում է, որ այսօրվա իր ասուլիսը չի կայանա։
«ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ,
այսօրվա իմ ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով, սակայն, հարգելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողների հնչեցրած հարցադրումները ինչպես շարժման հետագա անելիքների, այնպես էլ վերջին օրերին իմ շուրջ տեղի ունեցող տեղեկատվական աղմուկի, ուղղորդված արշավի և այլ տարբեր հարցերի վերաբերյալ, կրկին պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բոլոր այդ հարցերին այլ ձևաչափով, ձեզ հարմար պահի, հարգելի´ լրագրողներ:
Ես հավատարիմ եմ այն սկզբունքներին, որոնցով մեկնել եմ Կիրանց և Ոսկեպար:
Ես իմ ուղուց չեմ շեղվելու»,- գրել է Սուրեն Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում բախումներին ընդառաջ հայտարարվել էր Սուրեն Պետրոսյանին առևանգելու մասին։ Սուրեն Պետրոսյանը երկու անգամ հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո ավելի շատ հարցեր են առաջացել և նա ասուլիսը հրավիրել էր հենց այդ հարցերին պատասխանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան Արսեն Բաբայանն արձագանքել է Սուրեն Պետրոսյանին
- Ապագան ցույց կտա՝ մարդիկ ինչ են տվել ու ինչ են վերցրել այս շարժումից. Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Պետրոսյանի հայտարարության մասին
- Շարժումը մարում է, և բոլորը հակահերոսի փնտրտուքի մեջ են․ Սուրեն Պետրոսյան
- Երբ Սուրեն Պերոսյանը վերադառնա, որոշելու ենք՝ այս ճանապարհը միասին անցնում ենք, թե ոչ. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Սուրենի հետ խոսել եմ այդ թեմայով
- Սուրեն Պետրոսյանն այսօրվա հավաքին չի մասնակցի
- Սուրեն Պետրոսյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել
- Ինձ հետ որևէ պայմանավորվածություն չի կարող լինել. Սուրեն Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
![«Ոսկե ծիրան» կինոփառատոնը լի է բազմաթիվ անակնկալներով](https://panorama.am/video_images/17/49883_1/f6685309dbca8b_6685309dbcacf.jpg)
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)