Ցանկապատ չկա, գոյություն չունի խաբել են ձեզ. Ոսկեպարցին՝ Փաշինյանի ցույց տված փշալարերի մասին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցից հետ այցելել է Ոսկեպար գյուղ։
Սրբազանը նախ տարածքում գտնվող ոստիկաններից հետաքրքրվեց, թե որտեղ են օրերս Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված Ադրբեջանի հետ սահմանին փշալարերով ցանկապատը։
Ոստիկաններից որևէ մեկը չգիտեր այդ ցանկապատի տեղը։
Բագրատ Սրբազանը հետաքրքրվեց Կիրանց-Ոսկեպար հատվածում ծառայություն իրականացող սահմանապահներից։ Սահմանապահներն էլ չգիտեն Փաշինյանի` Ներքին Հանդում հեռախոսով ցույց տված ցանկապատի տեղը։
Ոսկեպարցիներց մեկն լրագրողներին ասաց. «Ցանկապատ չկա, խաբել են ձեզ։ Փշալար կա։ Ցույց տվածը չկա, խաբել է։ Կարող է ուրիշ պետություններում լինի, բայց մեզ դեռ չկա։ Ասում եմ չկա, գոյություն չունի»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Ներքին Հանդում բնակիչներին ցուցադրելով Ոսկեպարում, իր ներկայացմամբ, սահմանազատումից հետո տեղադրված փշալարերը, ասել էր. «Հիմա որ Ոսկեպարում սահմանազատում ենք արել, այ սենց վիճակ է, ցանկապատը քաշած, անվտանգությունը ապահոված, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են:Նույնն էլ պետք է այստեղ անենք, որովհետև լուծումը էդ ա, ժողովուրդ»:
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցն ընկնում է փակուղու մեջ, բոլոր կոմունիկացիաները թշնամու վերահսկողության տակ են. բնակիչ
- Այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո թշնամին ավելի կմոտենա Կիրանցին. Միհրան Մախսուդյան
- Կիրանցի Լենա տատիկ. Դժոխքի դռանն ենք ապրում
- Բագրատ Սրբազանը Կիրանցում է
- Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է փշալարերով ցանկապատը. Բագրատ Սրբազան
- Հունիսի 21-ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար՝ իմ աչքով տեսնելու այդ ինչ փշալարեր, ցանցեր են, որոնք մեր անվտանգությունն են ապահովելու. Բագրատ Սրբազան
- «Ոսկեպարի անկլավի տալուց հետո Հայաստան ոչ երկաթգիծ է մտնելու, ոչ գազամուղ. Հրանտ Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան