Պարածանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը մեկ օրում գրանցել է փայլուն արդյունքներ:
Հունիսի 20-26-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում ընթանում է պարա ծանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը։ Հայաստանի հավաքականը Թբիլիսիում ընթացող պարա ծանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկության ընթացքում երեկ գրանցել է փայլուն արդյունքներ:
Հայաստանի Ազգային Պարալիմպիկ Կոմիտեի աշխատակազմից ներկայացնում են 49 կգ քաշային կարգում հանդես եկող բոլոր երեք մարզիկները գրանցած արդյունքները.
Արթուր Բաբայան
15-17 տարիքային խմբում, 105 կգ արդյունքով առաջին անգամ հաղթահարեց Եվրոպայի ռեկորդի նվազագույն ստանդարտը և նվաճեց արծաթե և բրոնզե մեդալներ (ոսկե մեդալ նվաճած մարզիկը Ասիայի ներկայացուցիչ էր): Առ այսօր 15-17 տարիքային և- մինչև 49 կգ քաշային կարգում հանդես եկող ոչ մի մարզիկի չէր հաջողվել ապահովել Պարա ծանրամարտի Միջազգային ֆեդերացիայի (WPPO ) սահմանած վերոնշյալ ռեկորդի նվազագույն ստանդարտը: Սա նշանակում է, որ ամեն անգամ Եվրոպայի առաջնությունների ժամանակ նշվելու է այն փաստը, որ առաջին անգամ ռեկորդը սահմանել է Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բաբայանը: Նաև Հայաստանի պարալիմպիկ պատմության մեջ առաջին անգամ է սահմանվում ռեկորդ:
Ռաֆայել Համազասպյան
15-17 տարիքային խումբ, 75 կգ և 210 կգ արդյունքներով նվաճեց բրոնզե և ոսկե մեդալներ։ Հատկանշական է, որ սա Ռաֆայելի առաջին միջազգային ելույթն է, որում նա հանդես եկավ շատ վստահ և գեղեցիկ տեխնիկա ցուցադրեց։
Խորեն Ծատուրյան
18-20 տարիքային խմբում (ըստ որում նրա 18 տարին դեռ չի լրացել) 105 կգ արդյունքով նվաճեց երկու ոսկե մեդալ:
Արթուր Բաբայանի անձնական մարզիչն է Արամ Զուրաբյանը, իսկ Խորեն Ծատուրյանի և Ռաֆայել Համազասպյանի անձնական մարզիչը Քրիստինե Պետրոսյանն է:
Հունիսի 22-ին և 23-ին 61 կգ, 65 կգ և 88 կգ քաշային կարգերում հանդես կգան Գրետա Վարդանյանը, Հարություն Մխիթարյանը և Գնել Սաֆարյանը։ Նրանք կպայքարեն Փարիզ 2024 Պարալիմպիկ խաղերի մասնակցության հրավեր ստանալու համար։
Թբիլիսի գործուղված պատվիրակության ղեկավարն է Գևորգ Հովհաննիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան