Հինգ ամսում հայաստանցիները Wildberries-ով գնել են130 հազար գիրք
Այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում (հունվար-մայիս) հայաստանցիները Wildberries-ով ձեռք են բերել շուրջ 130 000 գիրք:
Wildberries-ի ներկայացրած տվյալներով, գրքերի վաճառքը 1,5 անգամ աճել է՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ. 2023 թվականին վաճառվել է 79 000 գիրք։ Իսկ «Գրքեր և գրքային պարագաներ» կատեգորիայի մատակարարների տարեկան աճը կազմել է 93%:
Wildberries-ից գնված գրքերից առաջատարներն են՝ մանկական կրթական հրատարակությունները, համաշխարհային գրականության դասականները, ինչպես նաև ինքնազարգացման մասին գրքերը։
Նշված ժամանակահատվածում գնորդները նախընտրել են՝ մանկական ուսումնական գրքեր (վաճառվել է 794 միավոր), «Գրիր և ջնջիր» մանկական ուսումնական ձեռնարկ (574 միավոր), ամերիկացի գրող Նիկոլաս Սփարքսի «Շտապիր սիրել» վեպը (546 հատ), Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» բեսթսելլերը (378 հատ) և ամերիկացի գրող Ռոբերտ Գրինի «Իշխանության 48 օրենքները» գիտահանրամատչելի ստեղծագործությունը (309 հատ):
Հարակից հրապարակումներ`
- Wildberries-ով սկսել են մեքենա վաճառել
- Հայաստանում Wildberries-ով կարող են ավիատոմսերի ձեռք բերել
- Wildberries-ում հագուստի գները զգալիորեն նվազել են
- Wildberries-ը խոշոր հարկատուների ցանկում 6-րդն է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին