Բագրատ Սրբազանը Կիրանցում է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արդեն Կիրանցում է։
Բնակիչները նրան սպասում էին եկեղեցու բակում:
Հավաքված գյուղացիները Բագրատ Սրբազանին ասացին, որ իրենք իշխանությունների կողմից լուսանկարներով ցույց տված փշալարերով ցանկապատ իրենք չեն տեսել, այս տարածքում չկա։
«Ամեն դեպքում գնանք, փորձենք արձանագրել, միգուցե մի թաքնված տեղում գտնեն։
Բայց արձանագրենք, որ ամենաամուր դիրքերը, բնագծերը թաքնված են, մարդկանց սեփականության իրավունքներն են խախտված։
Մարդկանց իրավունքներն են խլել իրենց ձեռքից։ Պետք է դատական գործընթաց սկսել, խորհրդակցել ենք իրավաբանների հետ՝ հասկանալու, թե ինչ ուղղությամբ պետք է գնալ»,- ասաց Բագրատ Սրբազանը։
«Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքի հաղորդմամբ, Սրբազանը Կիրանցնում նաև ասել է. «Մենք վիժեցրել ենք Հայաստանի հանձնումը։ Այս մարդիկ ամեն գնով ամեն ինչի պատրաստ են, մենք դա ենք վիժեցրել ու լավ ենք արել, ճիշտ ենք արել ու դեռ շարունակելու ենք անել՝ իրենց վիժեցնելու համար, ոչ թե միայն գործընթացը»։
Հարակից հրապարակումներ`
- Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է փշալարերով ցանկապատը. Բագրատ Սրբազան
- Հունիսի 21-ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար՝ իմ աչքով տեսնելու այդ ինչ փշալարեր, ցանցեր են, որոնք մեր անվտանգությունն են ապահովելու. Բագրատ Սրբազան
- «Հրավիրելու եմ բոլոր նրանց, ովքեր համոզում էին՝ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան է». կիրանցի Գոհար Վարդանյան
- Ադրբեջանում «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները
- «Թաթոյան» հիմնադրամ. Կիրանց գյուղ տանող «այլընտրանքային» ճանապարհն անվտանգ չէ, գյուղը գտնվում է ադրբեջանական թիրախի ներքո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան