Աբրահամ Գասպարյանի նկատմամբ բռնության վերաբերյալ վարույթ է հարուցվել, նա տուժող է ճանաչվել
Աբրահամ Գասպարյանը տուժող է ճանաչվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։
ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասել է, որ հաղրոդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողությունների իրավաչափությանն առնչվող քրեական վարույթին։
«Ա․ Գասպարյանը ճանաչվել է տուժող և նրա հետ կատարվել է համապատասխան քննչական գործողություն»,- հայտնել է Աբրահամյանը։
Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի մոտ, տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանությունն անհամաչափ ուժ, բռնություն է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, ինչի հետևանքով շուրջ 101 անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ քաղաքացիներից մեկը կիրառված հատուկ միջոցների հետևանքով կորցրել է դաստակը։ Տուժել են նաև շուրջ մեկ տասնյակ լրագրողներ և օպերատորներ, վնասվել է ԶԼՄ-ներին պատկանող գույքը, սակայն աննախադեպ և առերևույթ թիրախավորված բռնության է ենթարկվել լրագրող Աբրահամ Գասպարյանը։ Ոստիկանները ոչ միայն բռնություն են կիրառել նրան բերման ենթարկելիս, այլև՝ հաջորդիվ, տեղափոխելով նրան ոստիկանական պատնեշի ետևի հատվածում, ծեծի են ենթարկել՝ հնչեցնելով հայհոյանքներ։ Աբրահամ Գասպարյանը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ կողոսկրերի կոտրվածք, գլխի վնասվածք։ Հատկանշական է, որ իրավապահները քրեական վարույթ չէին նախաձեռնել, թեեւ հիվանդանոցից ստացել են համապատասխան հաղորդում, որ բուժօգնության է տեղափոխվել բռնության ենթարկված անձ, այդուհանդերձ, Աբրահամ Գասպարյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամ Գասպարյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
- Աբրահամ Գասպարյանին մեկուսացրել են, մոտ 20 բերետավորներ ուղղակի դաժան ծեծի են ենթարկել. Արսեն Բաբայան
- Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան