Նրանք, ովքեր կան մեր կողքին, նոր են իմացել, որ մենք կարող ենք հեռանալ՝ «куда денемся, да?». Ազատ Արշակյանը
«Փոքր պետությունները շահում են միություններում, եթե դրանք նվաճված պետություններ չեն։ Եթե մեծ, հզոր պետությունները նվաճող, շահագործող չեն՝ այո, կարելի է շահել»,- ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ ելույթ ունենալով «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։
Նրա խոսքով՝ մեծ պետությունները նույնպես շահում են Հայաստանի նման փոքր պետություններին ընդունելով Եվրոպական միություն։
«Օրինակ, Եվրոպացիները նույնպես շահում են։ Մեր նման դաշնակից և գործընկեր ունենալը նրանց արժանապատվության հարցն է, և դրա համար նրանք ինչ-որ բան պետք է զիջեն։ Օրինակ՝ անվտանգության դոնոր լինեն մեզ համար»,- ասաց Արշակյանը՝ արձանագրելով, որ մեր առավելությունն են Հայաստանի աշխարհագրական դիրքը և հարուստ մշակույթը։
«Մեր արժանապատվությունը չի վնասվում, երբ որ մենք դիմում ենք Եվրոպային։ Պետք է ասեմ, որ նրանք հրավիրել են մեզ, մենք անկոչ չենք։ Նրանք, ովքեր կան մեր կողքին, չեն ցանկանում, որ մենք գնանք, նոր են իմացել, որ մենք կարող ենք հեռանալ՝ «куда денемся, да?»,-ասաց Ազատ Արշակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս ձևաչափով մեր հանդիպումից հետո շատ ջրեր են հոսել. Արման Եղոյան՝ խորհրդարանական լսումների մեկնարկին
- ԵՄ-ին ՀՀ-ի միանալու հարցով հանրաքվեն անկախության հանրաքվեին համազոր գործընթաց է. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան