Կնայեք պառլամենտում այսօր տեղի ունեցածն ու կարձանագրեք, թե ովքեր ուզում են Հայաստանը դարձնել Ուկրաինա. Անի Սամսոնյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին անդամ Անի Սամսոնյանը գրում է.
«Ժողովուրդ ջան, այսօր անպայման կնայեք պառլամենտում տեղի ունեցածը: Ուշադիր կնայեք բոլորին ու կարձանագրեք, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր ուզում են Հայաստանը դարձնել Ուկրաինա` աշխարհաքաղաքական փոշի ու կորսված երկիր:
Այդ ամենը արվում է եվրոպականության քողի տակ ձեր ձայները փախցնելու համար: Այդ մարդիկ պետք է ոչ մի քվե ձեզնից չստանան, հակառակ դեպքում այսպիսի արկածախնդիր ու օտարաշահ քաղաքականության հետևանքով Հայաստանը որպես պետություն կտոր-կտոր են անելու, իսկ այդ մարդիկ իրենց տաք տեղն են գտնելու Ամերիկաներում և Եվրոպաներում:
Մի տրվեք մանիպուլացիաներին ու կեղծիքին և թույլ մի տվեք «իշխանությունը ժողովրդինն է» լոզունգներով ձեր միջոցով այդ մարդիկ կատարեն իրենց սև գործը:
Ես էլ եմ ուզում լինել Եվրամիության քաղաքացի, բայց դա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունից, անվտանգությունից և Սյունիքից ավելի մեծ արժեք չի կարող լինել ինձ համար»։
Հիշեցնենք, որ այսօր «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներ են կայացել։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը գտնվում է սառը քաղաքացիական պատերազմի մեջ, իշխանությունն ինչ առաջարկի՝ կմերժվի. Նարինե Մկրտչյան
- ԵՄ դրոշ և կալոշ ԱԺ ամբիոնի վրա
- Նրանք, ովքեր կան մեր կողքին, նոր են իմացել, որ մենք կարող ենք հեռանալ՝ «куда денемся, да?». Ազատ Արշակյանը
- Այս ձևաչափով մեր հանդիպումից հետո շատ ջրեր են հոսել. Արման Եղոյան՝ խորհրդարանական լսումների մեկնարկին
- ԵՄ-ին ՀՀ-ի միանալու հարցով հանրաքվեն անկախության հանրաքվեին համազոր գործընթաց է. Արամ Սարգսյան
- Հունիսի 21-ին ԱԺ-ում ՀՀ-ի ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով լսումներ կլինեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան