Այս ձևաչափով մեր հանդիպումից հետո շատ ջրեր են հոսել. Արման Եղոյան՝ խորհրդարանական լսումների մեկնարկին
«Այս ձևաչափով մեր հանդիպումը ապրիլի սկզբին էր, դրանից հետո շատ ջրեր են հոսել, շատ բաներ են փոխվել՝ նաև այսօրվա քննարկման խնդրո առարկայի վերաբերյալ»,-«Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների մեկնարկին հայտնեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ խորհրդարանական լսումներից մեկ օր անց Բրյուսելում տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։
Նա հայտնեց, որ հրավիրված լսումներից ակնկալում է փորձագիտական քննարկում՝ Հայաստանի ՝ եվրոպական ինտեգրման ուղիների վերաբերյալ։
«Մեր ակնկալիքն է, որ մեր հանրությունը լսի բովանդակային առաջարկներ նախանշված քաղաքական նպատակներին հանսելու համար»,- ասաց Եղոյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ին ՀՀ-ի միանալու հարցով հանրաքվեն անկախության հանրաքվեին համազոր գործընթաց է. Արամ Սարգսյան
- Հունիսի 21-ին ԱԺ-ում ՀՀ-ի ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով լսումներ կլինեն
- ՔՊ-ն կիսադատարկ դահլիճում խորհրդարանական լսումներ է անցկացնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան