Սա պետք է հրապարակայնացվի, որպեսզի բոլորը իմանան, թե ինչ օրի են արժանացնում արցախցիներին.Փաստաբանը՝ ԱՀ նախագահի մեքենան առգրավելու մասին
«Մեքենայի առգրավման և բռնի ուժ կիրառելու գործողությունները դատական կարգով վիճարկելու են»,- Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության դիմաց հայտնեց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ անդրադառնալով քննիչների և հատուկ ջոկատայինների կողմից ներկայացուցչության դարպասները կոտրելու և ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավելու դեպքին։
Նա նշեց, որ վիճահարույց է առանց դատարանի որոշամ մեքենայի առգրավումը, դրա տևողությունը, առանց փաստաբանի գործողություններ իրականացնելը, ուժ կիրառելը, դարպասը կոտրելը։
Փաստաբանի ներկայացմամբ՝ հատուկջոկատայինները պահանջել են բացել ներկայացուցչության դարպասներ, բայց աշխատակցի մոտ բանալի չի եղել, ինչի պատճառով էլ հատուկջոկատայինները կոտրել են դարպասը։
«Այս ամենը պետք է հրապարակայնացվի, որպեսզի բոլորը իմանան թե ինչ օրի են արժանացնում արցախցիներին»,-հայտարարեց Երիցյանը և նաշեց, որ կատարվածը հաստատում է Արման Թաթոյանի և Գեղամ Ստեփանյանի հայտարարությունն այն մասին, որ արցախցիների նկատմամբ ուղղակի ճնշումներ են իրականացվում ։
Նա հայտնեց, որ վերջին իրադարձությունների համատեքստում որևէ ակնկալիք չունի դատական համակարգից, բայց այն չի նշանակում, որ գործողություներ չեն իրականացվելու և դատական կարգով վիճարկումն այընտրանք չունի։
Ռոման Երիցյանը նշեց, որ գործողություններին մասնակցել են նաև ԱԱԾ աշխատակիցները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան