Սուրեն Պետրոսյանի հետ ճանապարհ ենք անցել, այս պահին մեր ճանապարհները բաժանված չեն. Բագրատ Սրբազան
«Սուրեն Պետրոսյանի հետ մենք ճանապարհ ենք անցել, աշխարհի ճանապարհը։ Հասել ենք մի հանգրվանի, որտեղ մենք որոշումներ ենք կայացնելու։ Այս պահին այդ ճանապարհները բաժանված չեն, բայց մենք որոշումներ կկայացնենք միասին՝ կբաժանվեն, թե չեն բաժանվի»,- Տավուշի մարզ այցի ժամանակ լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը նշեց, որ երեկ հանդիպել ու խոսել է Սուրեն Պետրոսյանի հետ։
Հարցին՝ պնդումները, որ Սուրեն Պետրոսյանին առևանգել են, փաստեր ներկայացվե՞լ են, Սրբազանն ասաց. «Ես երեկ նորից կրկնել եմ՝ եթե այդ դրվագը կա, լավ կլինի որպեսզի դիմեն համապատասխան մարմինների։ Ինքը խոսել է փաստաբանների հետ։
Ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածի վրայով անցնել, չեմ ուզում մարդկանց խոսքերին չհավատալ, իմ բնույթն այդպիսին չէ։
Իմ ճանապարհը ճանապարհ է, ով կմիանա այդ ճանապարհին, թող միանա, կամ ճանապարհից կորոշի, որ լավ ճանապարհ չէ, ինքը գիտի։ Իմ կյանքն այդպես է, մնացածն իմը չէ։ Ես շատ դժվար եմ մարդկանց իմ կողքից հեռացնում, գրեթե չեմ էլ հեռացնում»։
Հարցին՝ ի՞նչ եք կարծում, ԱԱԾ-ն է ներգրավե՞լ, որ Շարժման ներսում պառակտում մտցնի, Սրբազանն ասաց. «Միգուցե»․
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում բախումներին ընդառաջ հայտարարվել էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին առևանգելու մասին։ Սուրեն Պետրոսյանը երկու անգամ հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո ավելի շատ հարցեր են առաջացել և նա ասուլիսը հրավիրել էր հենց այդ հարցերին պատասխանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պետրոսյանի հետ երեկ հանդիպել եմ, երկար խոսել ենք. Բագրատ Սրբազան
- Սուրեն Պետրոսյան. Այսօրվա իմ ասուլիսը չեղարկվում է
- Փաստաբան Արսեն Բաբայանն արձագանքել է Սուրեն Պետրոսյանին
- Ապագան ցույց կտա՝ մարդիկ ինչ են տվել ու ինչ են վերցրել այս շարժումից. Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Պետրոսյանի հայտարարության մասին
- Շարժումը մարում է, և բոլորը հակահերոսի փնտրտուքի մեջ են․ Սուրեն Պետրոսյան
- Երբ Սուրեն Պերոսյանը վերադառնա, որոշելու ենք՝ այս ճանապարհը միասին անցնում ենք, թե ոչ. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Սուրենի հետ խոսել եմ այդ թեմայով
- Սուրեն Պետրոսյանն այսօրվա հավաքին չի մասնակցի
- Սուրեն Պետրոսյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել
- Ինձ հետ որևէ պայմանավորվածություն չի կարող լինել. Սուրեն Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան