Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել հայկական կողմին
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ նոտա է հղել Հայաստանին: Այս մասին հայտնում է «Sputnik Բելառուս»-ը ՝ հղում անելով Բելառուսի ԱԳՆ-ին։
Այսօր Մինսկում տեղի է ունեցել երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովի և Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի հանդիպումը։
«Դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները և համատեղ ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցությունը»,- ասված է պաշտոնյայի հաղորդագրությունում Այս մասին ասվում է Բելառուսի նախարարության կայքում։
Հանդիպման ընթացքում շոշափվել են նաև հումանիտար խնդիրներ, ընդգծվել երկու երկրների ժողովուրդների վաղեմի բարեկամական կապերը։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը հանդիպել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխոնովսկայայի հետ
- Հայաստանը բողոքի նոտա է հղել բելառուսական կողմին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան