Պատրաստվում եմ գրություններ ուղարկել պատկան մարմիններին՝ պահանջելով մանրամասն պարզաբանում․ Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Այսօր Բագրատ Սրբազանի հետ այցելեցինք Կիրանց, Ոսկեպար գյուղեր, որտեղ հանդիպումներ ունեցանք բնակիչների հետ։
Ցավալի էր տեսնել, որ դեպի Կիրանց տանող ճանապարհից հանվել է հերոսի՝ Դավիթ Շահնազարյանի լուսանկարը, գյուղի ցուցանակը, ապամոնտաժվել է արծվի արձանը։
Մենք Սրբազանի հետ միասին փորձեցինք գտնել նաև Ոսկեպարի այն ցանկապատը, որի մասին խոսել էր վարչակարգի ղեկավարը։
Ոչ բնակիչները, ոչ էլ ոստիկանները չէին տեսել այդ ցանկապատը։ Եւս մեկ անգամ փաստվեց հերթական կեղծիքի մասին։
Կիրանց գյուղի բնակիչներն ունեն բազմաթիվ մտահոգություններ։ Դրանք հիմնականում վերաբերում են անվտանգությանը և ապրուստի միջոցներին։
Ապօրինի սահմանազատման գործընթացից հետո անհնարին է դարձել գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը։ Գյուղացիները չեն կարողանում հավաքել դաշտերից հասած ցորենը։
Անասնապահությունը ևս կանգ է առել Կիրանցում՝ արոտավայրերի վտանգված լինելու պատճառով։
Կիրանցեցուն հրամցնում են փաստաթղթեր, որոնց համաձայն իրենք հրաժարվում են գույքային իրավունքից։
Իշխանությունները լավ են հասկանում, որ կադաստրի վկայականների առկայությունը խոչընդոտում է իրենց հանձնողական քաղաքականությանը, այդ պատճառով դիմում են նման ստոր միջոցների։
Այս ամենը հակաօրինական է, եւ այն անձինք, որոնք ճնշում են գործադրում գյուղացիների նկատմամբ՝ համոզելով, որ կադաստրի վկայականները միևնույն է առոչինչ են, և դրանցից հրաժարումը ավելի ձեռնտու կլինի, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։
Նշված հարցերի վերաբերյալ պատրաստվում եմ գրություններ ուղարկել պատկան մարմիններին՝ պահանջելով մանրամասն պարզաբանում»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պետրոսյանի հետ ճանապարհ ենք անցել, այս պահին մեր ճանապարհները բաժանված չեն. Բագրատ Սրբազան
- Սուրեն Պետրոսյանի հետ երեկ հանդիպել եմ, երկար խոսել ենք. Բագրատ Սրբազան
- Կիրանցն ընկնում է փակուղու մեջ, բոլոր կոմունիկացիաները թշնամու վերահսկողության տակ են. բնակիչ
- Այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո թշնամին ավելի կմոտենա Կիրանցին. Միհրան Մախսուդյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան