ԵՄ դրոշ և կալոշ ԱԺ ամբիոնի վրա
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներում իր ելույթի վերջում շնորհակալություն հայտնեց ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովին քննարկում կազմակերպելու համար։
«Որպեսզի ավելի պատկերավոր լինի քննարկումը, կուզեմ, որպեսզի այս ամբիոնից կարողանանք նաև այս դրոշի ներքո անցկացնել այս քննարկումները։ Կարծում եմ, որ շատ գեղեցիկ ու պատկերավոր կլինի, էս էլ կալոշը»,-ասաց Արման Բաբաջանյանը՝ ԱԺ ամբիոնից ԵՄ դրոշը կախելով և նրա վրա կալոշ դնելով։
Կալոշը հետագայում հեռացվեց։
Մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայնտեց, որ խնդրել էր բովանադակային ելութ ունենալ, բայց Արման Բաբաջանյանը ՀՀ ԱԺ ամբիոնից կախեց ԵՄ դրոշը։
«Ինչը խնդիր չէ, բայց ՀՀ ԱԺ-ում պետք է ՀՀ դրոշը լինի, մնացածն արդեն քննարկումների և դրա լուծումների արդյունքն է»,- հայտարարեց Եղոյանը։
Արման Բաբաջանյանը տեղից հակադարձեց, թե փողոցում Ռուսաստանի դրոշ է կախված։
«Դուք աասում եք փողոցում ՌԴ դրոշ կա։ Սա փողոց չէ՝ ԱԺ դահլիճ է։ Այս պահին տեղի ունեցավ քաղաքական ակցիա, որն, իմ կարծիքով, կարող էր և տեղի չունենալ, որը բովանդակային փոփոխություն չմտցրեց մեր խոսակցության մեջ, իսկ ես ակնկալում էի բովանդակային խոսակցությոն»,- հայտարարեց Եղոյանը։
Նա նաև հայտնեց, որ նիստը նախաձեռնող ՔՀ ներկայացուցիչների՝ նախօրեին անցկացված քննարկման ժամանակ հայտարարվել է, թե ՔՊ-ն դանդաղեցնում է եվրաինտեգրումը։
Ծավալվեց բանավեճ Բաբաջանյանի և Եղոյանի միջև, և վերջինս շեշտեց, որ հանրային քննարկումը ՔՊ-ն է նախաձեռնել։
Հարակից հրապարակումներ`
- Նրանք, ովքեր կան մեր կողքին, նոր են իմացել, որ մենք կարող ենք հեռանալ՝ «куда денемся, да?». Ազատ Արշակյանը
- Այս ձևաչափով մեր հանդիպումից հետո շատ ջրեր են հոսել. Արման Եղոյան՝ խորհրդարանական լսումների մեկնարկին
- ԵՄ-ին ՀՀ-ի միանալու հարցով հանրաքվեն անկախության հանրաքվեին համազոր գործընթաց է. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան