Իսրայելը զգուշացնում է Հայաստանին Պաղեստինի ճանաչման լուրջ հետևանքների մասին
Պաղեստինի պետականությունը ճանաչելու Երեւանի որոշումը բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար։ Այս քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների վրա։
Պաղեստինը նախկինում ճանաչել են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան։ Իսկ այսօր Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանն է Նիկոլ Փաշինյանին հորդորել ճանաչել Պաղեստինի պետությունը. Փաշինյանը հապճեպ կատարել է
- ՊԱԿ-ը ողջունել է Պաղեստին պետության ճանաչելու մասին Հայաստանի որոշումը
- Հայաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ՀՀ ԱԳՆ