Թել Ավիվում Հայաստանի դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ
Պաղեստինի անկախությունը ճանաչելու Երևանի որոշումից հետո Իսրայելում Հայաստանի դեսպանը հրեական պետության արտաքին գործերի նախարարություն է կանչվել։ Այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչման պատճառով Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելում Հայաստանի դեսպանին՝ խիստ դիտողություն հայտնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում է. «...Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:
Ելնելով վերոնշյալից և վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը»։
Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը (ՊԱԿ) ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը և Երևանի այս որոշումը համարում է «արդարության հաղթանակ»։ Այդ մասին հայտարարել է ՊԱԿ-ի գործադիր կոմիտեի քարտուղար Հուսեյն ալ-Շեյխը։
Հարակից հրապարակումներ`
- ՊԱԿ-ը ողջունել է Պաղեստին պետության ճանաչելու մասին Հայաստանի որոշումը
- Հայաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան