Լավրով. Նախարարների խորհրդում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել
Հայաստանը ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չի ուղարկել, ուստի այդ հարցը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդում չի քննարկվել, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Պատասխանը միանգամից «ոչ»-ն է։ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել»,-ասել է Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է Կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավոր ընթացակարգը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան