Բագրատ Սրբազանն իր ավտոմեքենան նվիրեց Արցախի ներկայացուցչությանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցից վերադարձել է Երևան ու այցելեց Հայաստանում Արցախի ներկայացուցչություն։
Բագրատ Սրբազանին դիմավորեցին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի ԱԺ պատգամավորները, քաղաքացիներ, մասնավորապես արցախցի երիտասարդներ։
Մինչև հանդիպման մեկնարկը Բագրատ Սրբազանն ասաց, որ ցանկանում է իր ավտոմեքենան նվիրել Արցախի ներկայացուցչությանը։
«Ես այսօր Ոսկեպարում եմ իմացել այդ անընդունելի և դատապարտելի դեպքի մասին։ Ուզում եմ իմ մեքենան նվիրել ձեզ՝ մեր ժողովրդին ծառայության համար»,- ասաց Սրբազանը մեքենայի բանալիները տալով Սամվել Շահրամանյանին։
Նա նշեց, որ դրա կարիքը չունեն։
«Սա կարևոր արարք է, որը հստակ ուղերձ պետք է լինի այն մարդկանց, որոնք չնչին, էժան տարբերակով փորձում են ճնշում գործադրել»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք՝ այսօր հատուկջոկատայինները կոտրել էին Արցախի ներկայացուցչության դարպասը և առգրավել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան՝ նշելով, թե դա արվում է քրեական վարույթի շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
- Սա պետք է հրապարակայնացվի, որպեսզի բոլորը իմանան, թե ինչ օրի են արժանացնում արցախցիներին.Փաստաբանը՝ ԱՀ նախագահի մեքենան առգրավելու մասին
- Հատուկջոկատայինները կոտրում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը