«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողներն արտերկրից ուղարկված ծանրոցում հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ս․Բ․-ի անվամբ արտերկրից ուղարկված ծանրոցը։ Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ, ծանրոցում առկա սննդամթերքի տարաներից մեկում եղել են 20 փաթեթ և 1 տուփ գործարանային արտադրության խաղաքարտեր։ Զննելով փաթեթներից մեկը՝ ծառայողները հայտնաբերել են շագանակագույն, փոշենման, կասկածելի զանգված։
Հայտնաբերված 20 փաթեթները Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան