Ադրբեջանն իր ռազմավարական նպատակները ձևակերպելիս, ուժի կիրառման հարցը մշտապես պահում է իր քաղաքական զինանոցում. Աբրահամյան
«Ադրբեջանը նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո հետ չի կանգնել իր հրահրած սպառազինությունների մրցավազքից և զինված ուժերի արմատական ռեֆորմներին զուգահեռ հսկայական գնումներ է անում»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, ռազմական գնումների հիմնական աշխարհագրությունը մեծ փոփոխություններ չի կրել, այստեղ առաջատարները Իսրայելն ու Թուրքիան են, սակայն ռազմական ոլորտում ադրբեջանական ձեռքբերումները միայն այդ երկրներով չեն սահմանափակվում:
«Սրան զուգահեռ, Ադրբեջանը փորձում է իր նավթադոլարային ազդեցությունն օգտագործել` խոչընդոտներ ստեղծելու հայաստանյան մատակարարումների համար:
Մեծ ծավալներով սպառազինվելով Ադրբեջանը 2 հիմնական խնդիր է փորձում լուծել:
Առաջին, ուժերի հավասարակշռվածության խախտում` ի օգուտ Ադրբեջանի, ինչը նրան մեծ հնարավորություններ է տալիս, որպեսզի բանակցային գործընթացում հանդես գա թելադրողի դիրքերից:
Երկրորդ, Ադրբեջանն իր ռազմավարական նպատակները ձևակերպելիս, ուժի կիրառման հարցը մշտապես պահում է իր քաղաքական զինանոցում:
Այն հիմնական միջազգային դերակատարները, որոնք հանդես են գալիս տարածաշրջանային երկարատև խաղաղության դիրքերից, պետք է այսպիսի փուլերում զսպեն ադրբեջանական ագրեսիվ մղումները, հակառակ դեպքում, դրանք մի շրջափուլում կմտնեն անկանխատեսելիության դաշտ, իսկ դրա հետևանքների դեմ պայքարն այլևս անիմաստ կլինի»,- գրել է Աբրահամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները