Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժողներն իբր պաշտպանում են Պաղեստինի ինքնորաշման իրավունքը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժողներն իբր պաշտպանում են Պաղեստինի ժողովրդի ինքնորաշման իրավունքը:
Արցախում սեփական ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությանը չեն արձագանքում, բայց խոսում են այլ ժողովրդի նկատմամբ կատարվող անարդարությունից:
Երեսպաշտութան ավելի ցցուն օրինակներ դժվար է գտնել:
Ինչպես ոչ թե հայկական, այլ այլ ուժերի շահերի թելադրանքով Իսրայելում դեսպանտուն բացեցին, այնպես էլ ոչ մեր օրակարգից բխած, սեփական ժողովրդի իրավունքների պաշտպանությունը թողած հավակնում են պաշտպանել այլ ժողովրդի իրավունքները»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու որոշումը
- Իսրայելը զգուշացնում է Հայաստանին Պաղեստինի ճանաչման լուրջ հետևանքների մասին
- Էրդողանն է Նիկոլ Փաշինյանին հորդորել ճանաչել Պաղեստինի պետությունը. Փաշինյանը հապճեպ կատարել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան