8 տարվա ընթացքում Հայաստանում 4 անգամ ավելացել է ատիպիկ աուտիզմով հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը
Մասնագետները ահազանգում են, որ վերջին տարիներին Հայաստանում կտրուկ աճել է ատիպիկ աուտիզմով և դաունի համախտանիշով հաշմանդամ երեխաների թվաքանակը։ Հիվանդության վերջին տարիների դինամիկան պարզելու համար Panorama.am-ը գրությամբ դիմեց Առողջապահության նախարարությանը։
ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Առողջապահական վիճակագրության և Հետազոտությունների ազգային կենտրոնից ներկայացված 9 տարվա վիճակագրությունն առավել քան մտահոգիչ է։
Համաձայն ներկայացված վիճակագրության, 2015 թվականին հայաստանում գրանցված է եղել 299 ատիպիկ աուտիզմով (որից 255 տղա և 44 աղջիկ) և 159 դաունի (90 տղա, 69 աղջիկ) համախտանիշով հաշմանդամություն ունեցող երեխաներ։ Այդ տարի առաջին անգամ կյանքում արձանագրվել է համապատասխանաբար ատիպիկ աուտիզմի 51 և դաունի ախտանիշով հաշմանդամության 19 նոր դեպք։
2023 թվականին արդեն գրանցվել է 1189 ատիպիկ աուտիզմի (974 տղա և 242 աղջիկ) որից 165 նոր դեպք է և 200 դաունի(114 տղա, 86 աղջիկ)՝ 16-ը նոր դեպքեր։
Հաշմանդամության դեպքերի քանակի, երեխաների կրթության և սոցիալական ինտեգրման հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց դեֆեկտոլոգ, լոգոպեդ Լուսինե Ասատրյանի հետ։
Լ. Ասատրյան-Վերջին ժամանակներս ավելի շատ է ուշադրություն դրաձվում կարիք ունեցող երեխաների ինտեգրմանը։ Հետազոտությունների արդյունքում բացահատվում է, որ գնալով ավելի են շատանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը, որոնց մեջ ընդգրկվում են ինտելեկտուալ խնդիրներ ունեցողները, աուտիկները և դաունները։ Աուտիկները հիմնականում սոցիալիզացիայի խնդիր ունեցող երեխաներն են։ Այսինքը, նման երեխաների մոտ խնդիր է հաղորդակցումը և շփումը։ Նրանք ավելի շատ ինքնամփոփ են իրենց աշխարհում, սիրում են մեկուսանալ, խաղերի նկատմամբ լինում են անտարբեր։ Ավելի շատ սևեռված են մեկ խաղի վրա։ Աուտիկները ունեն կպչյուն մտքեր, տագնապներ, վախեր։
Նմանատիպ երեխաները հնարավոր է, որ երբևէ չխոսեն, չնայած չունեն խոսքի խնդիր։ Շատ քիչ աուտիկներ կան, որոնք ունեն ինտելեկտի հետ կապված դժվարություններ, բայց նման երեխաների հետ աշխատելու ընթացքում շփման վերականգնողական աշխատանքի ընթացքում հնարավոր է նաև ունենալ ձեռքբերումներ։
Այդ երախաներն իրավունք ունեն բոլոր երեխաների նման ստանալ կրթություն։ Այսօր ավելի շատ հնարավորուրթյուն է տրվում հետևողական լինել և նրանց համար իրականացնել թե՛ հոգեբանի, թե՛ լոգոպեդի, թե հատուկ մանկավարժի աջակցություն։
Դաունի համախտանիշ ունեցողները աուտիկներից տարբերվում են նաև արտաքինով։ Ունեն կարճ մատներ, կնճռոտված են, հայացքով էլ են տարբերվում մյուս երեխաներից։ Դաուններին բնորոշ է ինտելեկտուալ դժվարությունները, նրանք կրթության ոլորտում ունենում են դժվարություներ, շատ քիչ երեխաներ կան, որ կարողանում են կրթվել։ Բայց կարևոր է, որ տվյալ համայնքը ուշադրություն դարձնի, որ նա որոշակի արհեստի հմտություններ ձեռք բերի և կարողանա կառավարել իր առօրյան։ Դաունի համախտանաիշը քրոմոսոմային հիվանդություն է, որը հայտնաբերել է գիտնական Դաունը, ում անունով էլ կոչվել է այդ սինդրոմը։
Panorama.am-Ի՞նչ քայլեր են արվում նման երեխաների կրթության և սոցիալական ինտեգրման համար։
Լ. Ասատրյան-Այսօր շատ մնեծ ուշադրություն են դարձնում այդ երեխաների կրթությանը, կենցաղին։ Կրթության համակարգում հիմնականում իրականացվում է կարիքի գնահատում։ Ըստ կարիքի, որոշվում է երեխայի դժվարությունները և թե ինչպիսի կրթություն պետք է տրվի և որ մասնագետը պետք է աշխատի նրանց հետ։ Այսինքը՝ կարիքի գնահատում և աջակցում։
Նման երեխաները մյուս երեխաների նման ունեն կրթությունն ստանալու իրավունք հանրակրթական դպրոցներում և պետք է հնարավորություն ստանան հաճախելու որևէ խմբակ։
Panorama.am-Ինչպե՞ս ազդեց հատուկ կարիք ունեցող երեխաների համար նախատեսված մասնագիտացված դպրոցները փակելու ԿԳՄՍ-ի որոշումը հաշմանդամություն ուրնեցող այդ երեխաների կրթության և սոցիալական ինտեգրման վրա։
Լ.Ասատրյան- 2018 թվականին ԿԳՄՍ-ի որոշմամբ ընդունվեց համընդհանուր ներառմամբ կրթության մասին օերնսդրական կարգավորումը, որով այն երեխաները, որոնք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, պետք է կրթություն ստանան հանրակրթական դպրոցներում։ Որոշումով փակվեցին հատուկ դպրոցները, որի նպատակն էր, որ այդ երեխաները հաճախեն հանրակրթական դպրոցներ, որպեսզի մյուս երեխաների նման կարողանան հավասար կրթություն ձեռք բերել՝ չափորոշիչներին համապատասխան կրթվեն։ Հնարվոր է, որ այդ երեխաները չկարողանան չափորոշիչային ծավալը հաղթահարել, բայց կրթությունն իրականացվում է գնահատման ամենացածր սանդղակի հիման վրա։
Այսօր բոլոր հատուկ դպրոցները փակվել են։ Մնացել են որոշները, որոնք դառնում են ռեսուրս- կենտրոններ՝ լսողության, տեսողության խանգարում և հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար։ Նրանք են իրականացնում նման երեխաների գնահատումը և աջակցումը։ Այսօր նաև հնարավորություն է տրվում, որ նման երեխաները կրթություն ստանան նաև հանրակրթական դպրոցներում։ Այս ամենի հիմնական նպատակն է, որ երեխան չտարբերվի մյուս երեխաներից և ունենա հավասար իրավունքներ, ինչպես բոլոր երեխաները։ Այս կարգավորումը պաշտպանում է երեխայի բոլոր իրավունքները՝ իր մյուս բոլոր հասակակիցներին հավասար։
Panorama.am-Նոր կրթական համակարգին անցնելիս երեխաների կրթության հարցում խնդիրներ չե՞ն առաջանում։
Լ.Ասատրյան-Ինտեգրոմն ունենում է իր դժվարությունները, բայց քայլ առ քայլ նկատելի է շոշափելի ձեռքբերումներ։ Դժվարությունն այն է, որ համակարգը նոր է և հասրակությունը դեռևս պատրաստ չէ իր ներսում ընդունել այն երեխաներին, ովքեր ունեն դժվարություներ, այս կամ այն խնդիրներ և առանձնահատկություններ։ Բայց ես կարծում եմ ու վստահ եմ, որ ժամանակի հետ, ինչպես ժամանակակից եվրոպական երկրներում է ընդունված, կնկատեն, կհարգել և կտեսնել նման խնդիրներ ունեցող անհատներին։ Մենք քայլ առ քայլ գնում ենք դրան ընդառաջ։
Այսօր ունենք դժվարություն մասնագետների ընտրության հետ կապված, նաև նյութերի ձեռքբերման համար։ Վերջիններս խելամիտ հարմարություններ են, որոնք տրվում են նման խնդիրներ ունեցող երեխաներին իրենց կրթությունն իրականացնելու համար, բայց դրանք, օրինակ՝ դիդակտիկ նյութերը ձեռք բերելու համար ունենում ենք դժվարություններ՝ կապված միջոցների, անհրաժեշտ համապատախան գյուք հայթայթելու առումով։ Կան դպրոցներ, որ նույնիսկ հարմարություններ չունեն, թեկուզ՝ թեքահարթակները կամ երկրորդ, երրորդ հարկ բարձրացող հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար օժանդակ շինությունները։
Panorama.am-Ինչքանո՞վ է հաջողվում ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությունը նոր կարգավորման պայմաններում։
Լ. Ասատրյան-Լինելով դեֆեկտոլոգ և 25 տարի աշխատելով այս համակարգում, տեսնում եմ, որ մենք աստիճանաբար ունենում ենք ձեռքբերումներ։ Այսօր արդեն թեթև խնդրով երեխաները կարողանում են յուրացնել կրթական չափորոշիչով սահմանվածը։ Ամենակարևորը, որ այսօր մենք տեսնում ենք մեր աշխատանքի արդյունքները։ Ուսումնասիրությունների, մոնիթորինգների արդյունքում ուսումնական հաստատություններում աշխատող մեր բոլոր մանկավարժների մոտ արձանագրվում է դրական վերաբերմունք, նրանք անում են արդյունավետ աշխատանք երեխաների կրթության և հասրակության մեջ նրանց ներառվելու ուղղությամբ։
Տարածքային կենտրոնների գնահատող և աջակցող մասնագետները, լոգոպետերը, սոցաշխատողները, հատուկ մանկավարժները հաճախում են համապատասխան դպրոցները և աջակցություն իրականացնում։ Հիմնական խնդիրն այն է, որ այսօր դպրոցները չունեն հատուկ մասնագետներ։ Դպրեցներում հատուկ մասնագետների ներառումն կարևոր է նրանով, որ երեխաները մշտապես լինեն ուշադրության կենտրոնում, որի դեպքում արդեն արդյունքն ավելի ակնհայտ կդառնա և շոշափելի կլինի։
Մենք դեռևս ունենք դժվարություններ այդ երեխաներին համապատասխան չափորոշիչային մակարդակով կրթություն ապահովելու հարցում, բայց այդ թեմային էլ այսօր ուշադրություն է դրաձվում և մշակվում են հատուկ չափորոշիչներ, մեթոդական ձեռնարկներ, ինչից կարող են օգտվել ուսուցիչները , որպեսզի տիրապետել այդ աշխատանքներին, կարողանան ճիշտ մեթոդներ կիրառել, որպեսզի ավելի լավ արդյունքներ ունենան կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների կրթության և զարգացման աշխատանքներին ուղղված։ Այս ամենի համար հարկավոր է ժամանակ և ամենակարևորը, որ հասարակությունը պատրաստ լինի իր մեջ ներառելու և ինտեգրելու նման անհատներին, որովհետև հիմնական խնդիրը մեծերի հետ է կապված, բայց դա էլ ժամանակի հարց է։ Այսօր մենք ունենք լավ մանկավարժներ, որոնք իրոք աշխատում են, փորձում են ունենալ իրական ձեռքբերումներ։
Panorama.am-Մարզային մակարդակում ինչպե՞ս են կազմակերպվում աշխատանքները։
Լ. Ասատրյան-Հայաստանի գրեթե բոլոր մարզերն ունեն տարածքային կենտրոններ, որոնք իրականացնում են նման երեխաների կարիքի գնահատում և աջակցություն, անցկացվում են մոնիթորինգներ, մշտական այցելություներ դպրոցներ։ Պարբերաբար իրականացվում են մշտական խորհրդատվություններ, որովհետև միայն դրա արդյունքում կարող ենք ունենալ ձեռբերումներ։ Այն վերաբերում է թե՛ ծնողին, թե մասնագետին, թե սանին։ Այդ աջակցություններն ու գնահատականները նաև մանկապարտեզներում են և ուսումնական այլ հաստատություններում՝ քոլեջներում, ոչ միան դպրոցներում։ Դեռևս մանկապարտեզից արդեն իրականացվում է կարիքի գնահատում, ոպեսզի արդեն փոքր տարիքից իրականացվի շտկողական աշխատանքները։
Panorama.am-Ի՞նչ հաճախականությամբ են կազմակերպվում դպրոցներում սվորորող հաշմանդամներին այցերը։
Լ Ասատրյան- Այցերը լինում են ըստ կարիքի, եթե երեխան թեթև խնդրով է՝ հիմնականում շաբաթական մեկ օր, եթե ծանր խնդրով է, ապա այցելություները լինում են շաբաթական 2-3 անգամ։ Տարածքային կենտրոնների տնօրինությունը մշտական մոնիթորինգ է իարկանացնում ամիսը մեկ անգամ։ Քանի որ աուտիկների համար կրթությունն իրականացվում է համապատասխան կրթությամբ հիմնականում մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ իրականացվում է նրանց վիճակի քննարկում, որտեղ արձանագրվում են երեխաների ձեռքբերումները և դժվարությունները։ Քննարկման արդյունքում որոշվում է կրթության հարցում հետագա անելիքները։
Շատ կարևորում ենք նաև հոգեբանների աշխատանքները։ Արդյունքները մեծացնելու համար նպատակահարմար է, որ ԿԳՄՍ նախարարությունն ավելի շատ օգնի, օժանդակի որպեսզի յուրաքանչյուր դպրոց կարողանա ձեռք բերել համապատասխան դիդակտիկ նյութերը, որպեսզի ավելի հեշտ իրականացվի նման երեխաների կրթույունն հանրակրթական դպրոցներում։ Յուրաքանչյուր առարկային ահմապատասխան դիդակտիկան ավելի կհեշտացնի ուսուցչի աշխատանքը, քանի որ վերջինս հատուկ մանկավարժ չէ, նա տիրապետում է իր նեղ մասնագիտական մեթոդիկային։ Այստեղ մենք ունենք նաև ուսուցչի օգնականների ինստիտուտը, ովքեր մշտապես պետք է լինեն դպրոցներում, այդ երեխաներին կցված, որպեսզի օգնեն ուսուցչին այդ երեխաների կրթությունը կազմակերպելու և նրանց օգնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Աուտիզմ ունեցող երեխաներն իրենց սպեցիֆիկ խնդիրներով դուրս են մնում ուշադրությունից. Համաժողով-քննարկում
- Առաջին անգամ Իսպանիայում դաունի համախտանիշով կինը դարձրել է պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին