Աղետի գոտում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը
Հունիսի 21-ին Ալավերդու համայնքապետարանում անցկացվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը։
Լոռու մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ նիստին մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյամը, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, աղետի հետևանքների վերացման, աղետի գոտու վերականգնման աշխատանքներին ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչներ և պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Ներկայացվել են այս օրերին իրականացված աշխատանքները` կամուրջների վերականգնման, վնասների գույքագրման, հեղեղված բնակավայրերի բնակիչներին սննդի մատակարարման գործընթացի վերաբերյալ։
Զեկուցվել է նաև աղետի գոտում հակահամաճարակային իրավիճակը, ըստ որի հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը։ Այս պահին որևէ վտանգ չկա։
Տրվել են մի շարք նոր հանձնարարականներ։
Հարակից հրապարակումներ`
- Աղետի գոտում մի քանի տասնյակ կենդանիների մարմինները նեխած են եղել. ՍԱՏՄ
- Աղետի գոտում 6-7 խոշոր կամուրջներ երթևեկության համար պիտանի չեն, պետք է նորերը կառուցվեն. Գնել Սանոսյան
- Աղետի հետ կապված կարևոր է տեղում իմանալ՝ ինչ խնդիրներ են լուծվել, ինչ խնդիրներ չեն լուծվել. Բագրատ Սրբազանը մեկնում է Վանաձոր
- Աղետի գոտում գույքագրման աշխատանքներն 90 տոկոսով ավարտվել են. Լոռու մարզպետարան
- ՀՎԿԱԿ փոխտնօրեն. Աղետի գոտում համաճարակի վերաբերյալ մտահոգիչ տվյալ դեռ չունենք
- Աղետի գոտում համաճարակի վտանգ կա մեծ քանակությամբ տիղմի և անկած կեդանիների պատճառով. Գնել Սանոսյան
- Աղետի գոտում ջրում ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել. ԱՆ