Այս կիրակի` հունիսի 23-ին, ժամը 19:00-ին` նոր կոնցեպտով հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում
Այս կիրակի` հունիսի 23-ին, ժամը 19:00-ին` նոր կոնցեպտով ՀԱՎԱՔ Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Այս մասին տեղեկացնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։
«Այսօր երեկոյան, ժամը 22:30-ին Սրբազանը կայցելի Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն»,- նշված է հաղորդագրությունում:
Նշենք, որ այսօր Տավուշի մարզում Բագրատ Սրբազանը լրագրողներին տեղեկացրեց, որ վաղը հանդիպում է նախատեսված տարբեր խմբերի հետ։
«Առաջին հանդիպումը տեղի է ունենալու Գագիկ Մելքոնյանի հետ, որն ահագին ավերվածություններ է գործել բանակում, պետք է պատասխան տա դրա համար։ Երեկոյան էլ հանդիպում կա երիտասարդների հետ։ Պետք է այցելենք նաև կալանավորված անձանց ընտանիքներին»,- հայտնեց Բագրատ Սբազանը։
Հարցին,թե իշխանություններն ասում են, որ մարզերի այցելություններով նախապատրաստվում են 2026թ․-ի Խորհրդարանական ընտրություններին, Սրբազանը ծիծաղեց, հետո՝ ասաց․ «2026թ․-ին Հայաստան կմնա՞, մեղք են իրենք ուղղակի»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան