Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին վթարի հետևանքով կա 4 զոհ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են.
«ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կան զոհեր
Հունիսի 21-ին, ժամը 11:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մ գլորվելով` հայտնվել մոտակա ձորակում: Ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է երեք ուղևորի (Ջ. Մ., ծնված 1955 թ., Ի. Պ., ծնված 1938 թ. և Ն. Պ., ծնված 1966 թ.) դի։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Վ. Մ.-ի (ծնված 1952 թ.) դին, այնուհետև՝ դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»։