Աշոտյան. Սրբազան շարժումն ունի պոտենցիալ՝ իրականացնելու ազգի ինքնաոչնչացման կանխումը
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Անահիտ Մարտիրոսյանը նրան հարցրել է.
«Սրբազան պայքարը հայտարարում է, որ ավելի ընդլայնված է լինելու: Իրատեսակա՞ն եք համարում»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Ես իրատեսական եմ համարում Հայաստանի կործանումը կանխելու վերջնական հնարավորությունը: Չեմ հավատում, որ 5000 տարվա ընթացքում չվերացած ազգը կարող է հեռանալ պատմաքաղաքական ասպարեզից, այն էլ՝ այսպիսի անփառունակ, խայտառակ, անպատիվ կերպով: Եթե ինքնասպաններին, ըստ կրոնական ավանդույթի, հուղարկավորում էին եկեղեցական գերեզմանատներից դուրս, ապա պատկերացրեք, թե պատմության ինչպիսի դժոխքում կհայտնվի զանգվածային ինքնաոչնչացում գործող մի ամբողջ ժողովուրդ, եթե վերջապես ուշքի չգա:
Ինչ վերաբերում է Սրբազան շարժմանը, ապա այն ունի պոտենցիալ՝ իրականացնելու ազգի ինքնաոչնչացման կանխումը: Այս պայքարի ընթացքում մարդկանց դժգոհությունը երկրի և քաղաքացիների աղետալի վիճակից ո՛չ մաշվել է, ո՛չ փարատվել, ո՛չ էլ անհետացել: Հակառակը, Հայաստանի շարունակվող կազմաքանդումը, ոստիկանական վայրագությունները միայն ավելացրել են ըմբոստության էներգիան»:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը անպատիժ մնացած դեռահասի կուրաժով ժողովրդին մարտահրավեր նետեց․ Աշոտյան
- Աշոտյան. Շարժումը կհաջողի, երբ ինձ դատարան հասցնել չկարողանան
- Աշոտյան. Կարմիր բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով», դատավորը ազատազրկում է Բլինքենի «դաբրոյով»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան