Արմինե Ադիբեկյան. Վստահ եմ, Ճամբարակը Նիկոլը հանձնելու է
«Հայաստանին սպասում է Արցախի ճակատագիրը։ Ի դեպ, երկու օր առաջ Ճամբարակում սկսել են մարդահամարը, մարդկանց հաշվառում են»,-«Իմնեմնիմի» փոդքասթի 110-րդ թողարկման ժամանակ հայտարարեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։
Նա հիշեցրեց, մարդահամարը կատարվում է տասը տարին մեկ անգամ, և այդ ժամկետը չի լրացել։
«Ճամբարակը շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող կետ է, բնակավայր է։ Ուզում են, երևի հասկանան, թե քանի հոգի են այնտեղ ապրում, քանի հոգու են տնից զրկելու։ Վահան գյուղի թեման արդեն... Վահան գյուղում մենք ունեք շատ կարևոր պաշտպանական կետ, որը զինաթափում են, իսկ Վահանը Գեղարքունիքի համար ստրատեգիալան կարևոր նշանակություն ունի։ Վստահ եմ, Ճամբարակը Նիկոլը հանձնելու է»,-ասաց փորձագետը։
«Իմնեմնիմի» փոդքասթի 110-րդ թողարկման հերթապահներն են Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը, լրագրող Արթուր Հայրապետյանը, հյուրերը՝ քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը, ալտահար, արվեստագիտության թեկնածու Վաչե Հովեյանը:
Հիշեցնենք՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին և կալանավորվել երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:
Մայիսի 21-ին Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում «Իմնեմնիմի»–ի գործով դատական նիստի ընթացքում Սամսոնյանի և Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է և կիրառվել է վարչական վերահսկողություն, համահեղինակները նաև ժամանակավորապես զրկված են սեփական հեղինակային հաղրոդումը վարելու հնարավորությունից:
Քանի դեռ Սամսոնյանն ու Սաղաթելյանը զրկված են «Իմնեմնիմի» փոդքասթը վարելու իրավունքից հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները ժամանակավոր փոխարինում են նրանց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան