Բագրատ Սրբազան. Երիտասարդությունը ոչ միայն հաճույքների մասին է, այլ նաև սխրանքների ու հերոսության
«Այն տարիքն ու ժամանակաշրջանն է, որ չենք էլ զգում թե ինչպիսի պատասխանատվություն ենք կրում։ Պատասխատավություն ոչ միայն սեփական կյանքի, այլ միջավայրի, շրջապատի, հայրենիքի, պետության և ամենակարևորը, ընկերոջ, կողքինի համար»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ դիմելով Մանկական այգում հավաքված երիտասարդներին։
Շարունակելով խոսքը՝ նա նշեց.
«Ի՞նչ պատասխանատվություն ես կրում ու ինչպե՞ս ես կրում։ Ուզում ես, որ ամեն ինչը դեպի քեզ լինի կամ քո բարիքին ծառայի, թե՞ քեզնից դուրս նաև ուզում ես ունեցածդ կարողությունը ծառայեցնել դիմացինիդ։ Մեր կյանքում նաև սա է պակասում, բայց դա միայն մերը չէ, 21-րդ դարն ամբողջության դրա մասին է, սակայն պատասխատավությունը մնում է հասարակություն կառուցելու ամենակարևոր երևույթն ու գաղափարը։ Նայեք մեր երկիրը, մեր հիմնական խնդիրը պատասխանատվության զգացողության բացակայությունն է»։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն ընդգծեց, որ պայքարի առկայծողը ճշմարտությունն է։
«Մենք ստի մշակույթի մեջ ենք ապրում, այս շարժումը նաև դա վերացնելու մասին է։ Այդ երկու գաղափարից չհրաժարվեք, այս առումով կոմպրոմիս չունենաք, ես Տավուշում իմ երեխաներին ասում էի, ձեր ձեռքերն էլ կտրելու լինեն, չստեք, այդ ստի հետևանքով եք դուք փողոցում։ Ճշմարտության հաղթանակը մեկինը չէ, երկուսինը չէ, բոլորինն է»,-հորդորեց նա ներկաներին։
Սրբազանն ընդգծեց՝ երիտասարդությունը ոչ միայն հաճույքների մասին է, այլ նաև սխրանքների ու հերոսության։
«Հիսուսն ըմդամենը 33 տարեկան է, բայց հավիտենական հերոս, օրինակ ու ուղղություն է։
Մեր հերոսության ընկալումը ռազմի դաշտում է, հայրենիք, պետություն, ժողովուրդ պաշտպանելու դաշտում է։ Դա բարձրագույն աստիճանն է։ Պետությունն այդպես պետք է կարողանա սնվել, այդ բարձրագույն զոհաբերությունից ու հերոսությունից։
Բայց հերոսություն է նաև պարզ պայմաններում ունենալ այն սխրանքը, որ դու կոչված ես փոփոխություն բերելու, քո միջոցով, քո անձով, քո նկարագրով և քո գործերով»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը՝ երիտասարդներին. Փոփոխությունը լինելու պատվից չհրաժարվեք ձեր կյանքում
- Բագրատ Սրբազանը հանդիպում է երիտասարդների հետ. ՈՒՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան