Առողջություն 16:59 22/06/2024 Հայաստան

Սննդագետը՝ մարդ- սնունդ «ինտիմ» կապի և տարածված սննդային միֆերի մասին

 ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ  «Սննդանյութեր. տեսակները, աղբյուրները» թեմայով սննդային շղթաների ռիսկի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի սեմինարը, որը վարում էր սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։

Քննարկման ընթացքում բավականին հետաքրքիր  տեղեկություններ փոխանցվեցին՝ ինչպես հանրության շրջանում տարածված սննդային միֆերի, այնպես էլ գրագետ սննդակարգն ընտրելու  և հնարավոր առողջական խնդիրներից խուսափելու մասին։ Այս ամենը կազմակերպվեց նաև ինտերակտիվ հարց ու պատասխանի տեսքով, որպեսզի ներկաներն ավելի  լավ պատկերացում ունենան մարմնի իրենց զանգվածի, ընդունվող սննդանյութերի  դրական և բացասական ազդեցությունների մասին։

Եկեք համաձայնեք, որ գրագետ սնունդ ընդունելու  մշակույթը  զարգացած չէ մեզանում։ Ինչի մասին խոսում է նաև երեք տարի շարունակ իրականացված «Սննդանյութերի ընդունման գնահատում»  ծրագրի արդյուքները։

ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի  հետ զրույցում ասաց, որ ծրագրի  շրջանակում առաջին անգամ ուսումնասիրվել են  հանրապետութայն բնակչության սննդակարգը՝ հասկանալու,թե որքա՞ն կալորիա են ստանում, ո՞ր աղբյուրենրից, արդյո՞ք առկա համամասնությունները համապատասխանում են միջազգային մարմինների կողմից երաշխավորվող քանակներին։

«Մեր հասարակության մեջ կոնկրետ սննդանյութերի, տեսակների և աղբյուրների հետ կապված կան բազմաթիվ միֆեր։ Հետևապես գիտահանրամատչելի սեմինարներն անհրաժեշտ են , քանի որ  սննդագիտության և սննդաբանության ոլորտում կան բազմաթիվ սիրողական մակարդակի տեսանյութեր, հաղորդումներ, որոնք կարող են մարդկանց ապակողմնորոշել և այսօր քննարկվում էր հենց այդ միֆերը»,- ասաց Պիպոյանը։

Մեր ընթերցողների հետ  մասնագետը կիսվեց  սննդի հետ կապված տարածված միֆերից մի քանիսով։  

«Կա  տարածված միֆ, որ ձեթն ավելի քիչ կալորիականություն ունի, քան՝ կարագը, մինչդեռ ճիշտ հակառակն է։ Սննդային միֆերը շատ շատ են, Հայաստանում ՝ անսահմանափակ։ Նույն սննդակարգում ածխաջրերի հետ կապված : Ասում են՝ ձմերուկը չի կարելի օգտգործել պանրի հետ կամ հացը՝ պանրի հետ, սրանք  ևս տարածված միֆերից են»,- ասաց նա։
Հարկ է ընդգծել, որ սխալ սննդակարգը կարող է հանգեցնել  առողջական այս կամ այն խնդրի առաջացմանը։

«Մարդու սննդակարգում բջջանյութի պակասը բնականաբար կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ապացուցված է, որ աղեստամոքսային համակարգի աշխատանքի համար, ինչպես նաև՝ սրտանոթային համակարգի, իշեմիկ հիվանդությունների կանխարգելման գործում վերջիններս ունեն կարևոր դեր և նշանակություն»,-ասաց նա։

Ըստ մասնագետի՝  կան սննդաբաներ, որոնք օրինակ՝ մարդուն նիհարելու համար խորհուրդ են տալիս սննդակարգից հանել նույնիսկ մրգերը կամ բանջարեղենը։

«Նիհար, չի նշանակում լինել առողջ։ Բազմաթիվ նիհար մարդիկ կան, որոնք անառողջ են։ Մարդը պարզապես պետք է հետևի ՝ ունենալ առողջ քաշ, սակայն դրա համար պետք է սննդի միջոցով ընդունի անհրաժեշտ նյութերը՝ մակրոսննդանյութեր, միկրոսննդանյութեր։ Ոչ մի սննդակարգի չարժե հետևել, եթե այն պետք է լինի մեր առողջությունը վնասելու հաշվին։ Մարդու արտաքինը, էսթետիկ տեսքը ունի կարևոր դեր, սակայն ոչ առողջության հաշվին։ Սննդակարգը պետք է լինի բալանսավորված, եթե տվյալ նյութը ունի կարևոր դեր օրգանիզմի համար , ապա այն պետք է ընդունել։ Բազմաթիվ նիհարեցնող մեթոդներ կան, որոնք խիստ բացասաբար են ազդում մարդու առողջության վրա։ Նիհարե՛ք գրագետ և առողջ։ Մարդը սննդի հետ պետք է ունենա ներդաշնակ հարաբերություններ։ Մարդը և սնունդն «ինտիմ» կապի մեջ են։ Միայն գիտակցված և իրազեկ սպառման սովորույթների ձևավորումն է, որ կարող է մեզ դարձնել ներդաշնակ՝ սննդի հետ»։



Մասնագետը խորհուրդ տվեց  վերադառնալ հին հայկական կերակուրներ պատրաստելու կուլտուրային։

«Մեր հայկական ավանդական ճաշատեսակները հիմնական եփված, խաշված վիճակում են։ Խորհուրդ կտամ անցում կատարել հենց հին մեթոդներին։ Ի դեպ, բուսայուղի հետ կապված ասեմ, որ սա ևս մեր մշակույթ նոր է եկել, հիմա է սկսվել այն օգտագործվել տապակաների համար։ Նախկինում ավելի ընդունված է եղել կարագը, յուղը, նաև՝ խոզի ճարպը։ Մենք պետք է նայենք  ոչ միայն ինչ-որ խմբերի վրա իրականացված գիտական փորձեր, այլ նաև հաշվի առնել տարածաշրջանի սննդակարգը՝ որպես պատմական ժառանգություն։ Յուրաքանչյուր երկիր իր մարդաչափական պարամատրերից ելնելով և ազգաբնաչկության սննդակարգից ելնելով է իրականացնում օրական կալորիաների քանակը»,- նշեց Պիպոյանը։

Ինչ վերաբերում է բուսակերության անցնելու միտումը, ապա սննդագետը այն կտրականապես խորհուրդ չի տալիս՝ ընդգծելով, որ այն մարդու առողջության համար ռիսկեր է պարունակում։

«Ամիսներ առաջ ՍԱՏՄ-ն հրապարակեց  տարիներ առաջ իրենց կողմից իրականացված մրգի, բանջարեղենի փորձաքննության արդյունքում հայտնաբերված բազմաթիվ խախտումները ՝ վտանգավոր թունաքիմիկատների հետ կապված։ Բուսական ծագում ունեցող մթերքների վտանգներն այլ են, կենդանականը՝ այլ։ Երբ սննդակարգում, որոշակի տոկոսը բուսական է, որոշը՝ կենդանական, ապա ռիսկերը բնականաբար մեղմվում են»,- ասաց  գիտնականը։



Սննդի հետ կապված տեղեկատվական շարքը շարունակական է լինելու։ Պիպոյանի խոսքով՝ նախատեսում են և՛ չափահասների հետ քննարկումներ, և՛ մանկապարտեզներում ու դպրոցներում։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել հղմամբ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Ադրբեջանում ավիավթարի պատճառ են համարում ՌԴ-ի հետ փակ սահմանները. DW
Գերմանական «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ «Հազարավոր ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ կանոնավոր կերպով մեկնում են...
Աղբյուր` Panorama.am
22:30
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ այն պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ քովիդի պատճառով ընթերցել է«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը և ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}