«Հրապարակ». Սառել են Փարսյանի հարաբերություններն իշխանությունների հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հարաբերություններն իշխանությունների հետ կրկին թևակոխել են սառը շրջան։ Պատմում են, որ Փարսյանը ջերմ հարաբերություններ ունի Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ, հաճախ է հանդիպում նրա հետ և ակտիվ ջանքեր է գործադրում, որ մինչև տարեվերջ Կապանում ռուսական հյուպատոսությունը բացվի, ինչի մասին օրերս նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հաղորդեց։
Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին՝ իրենց հետ համաձայնեցնել ամեն ինչ, հատկապես՝ արտերկիր այցերը, որ ուղղորդեն՝ ինչ խոսել, ինչ անել, սակայն Փարսյանը պատասխանել է, որ ինքը հարկ է համարում իր քայլերի մասին միայն որպես ի գիտություն տեղեկացնել։ Վերջերս նա, առանց տեղեկացնելու, Իրան է մեկնել՝ մասնակցելու ինչ-որ ցուցահանդեսի, ինչն էլ այս կոնֆլիկտի պատճառ է դարձել։
Գրել էինք, որ անցած շաբաթ Կապան այցի ընթացքում Փարսյանը չդիմավորեց նաև Փաշինյանին, տևական ժամանակ մարզխորհրդի նիստերին, խորհրդակցություններին չի մասնակցել՝ տեղակալին է ուղարկել, միայն վերջերս է սկսել ներկայանալ, երբ եղբոր և նրա ընկերոջ մասնակցությամբ պարեկների հետ ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ հարուցվեց։
Փարսյանի ինքնուրույնությունը նյարդայնացրել է իշխանություններին, իրավապահները սկսել են հետաքրքրվել նրանով։ Փնտրում են համայնքում սուբվենցիոն ծրագրերն իրականացնողների մեջ նրա հարազատների մասնակցությունը՝ հոր, ընկերների, այլ մտերիմների հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչու առողջապահության նախարարությունում չեղան ձերբակալություններ
- «Հրապարակ». Հայաստանյան արևմտամետներն իրենց պահվածքով ցույց տվեցին ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը
- «Փաստ». Ո՞րն է խնդիրը. «դո՞ւխը» չի հերիքում
- «Ժողովուրդ». Առողջապահական ուղղվածության ՀԿ-ի չորս անդամ հսկողություն կիրականացնեն միլիարդավոր դրամների գնումների նկատմամբ
- «Հրապարակ». Ծեծուջարդի, կռվի, կրակոցների, արյունալի դեպքերի, ծանր հանցագործությունների պակաս չկա
- «Փաստ». Իշխանություններին հաջողվում է նոր «ռեկորդներ» գրանցել «պատմական Հայաստանի» վերաբերյալ «նուրբ» թեմաների ոլորտում
- «Ժողովուրդ». Իշխանական պատգամավորները մտադիր են հուլիսի հենց սկզբին արտահերթ նիստեր նախաձեռնել
- «Հրապարակ». Փաշինյանը կուսակիցների համար անակնկալ փոխել է քննարկման օրակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան