Կատեգորիկ չեմ կարող լինել այնտեղ, որտեղ կարող է ինչ-որ մի ձևով խորհրդարանական ընդդիմության վերարտադրման շանս լինի. Սուրեն Պետրոսյան
«Ոնց ենք շարժումով երկրորդ փուլում գնալու առաջ, իմ համար շատ պարզ ու շատ հստակ է, որը նոր չի փոխվել, որովհետև կարևող են ասել, որ Սուրենին տարան-բերեցին, սա եղել է դեռ առաջնորդարանում, Ոսկեպարում մեր զրույցներից»,-24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Ժողովդրավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյան։
Նա հայտարարեց, որ իր կարծիքով, շարժման արդյունավետությունն ապահովելու համար պետք է խորհրդարանական ընդդիմությունը հրապարակից դուրս գա։
«Շարժումը պետք է բովոնդակությամբ նոր լինի և Սրբազանը դրան ամբողջությամբ կողմ է եղել։ Ես ասել եմ, որևիցե մի պրոցեսում տեսականորեն, կատեգորիկ չեմ կարող լինել այնտեղ, որտեղ կարող է ինչ-որ մի ձևով շանս լինի, որ վերարտադրվի խորհրդարանական ընդդիմությունը։ Չի կարող այդպիսի բան լինի»,-հայտրարարեց Սուրեն Պետրոսյանը։
Նա ասաց, որ հնարավոր չէ նախկին պլատֆորմը հիմք ընդունեն և գնան փոփոխությունների, չի լինի նման բան, այլ պետք է վերցնել առողջ ոսկե միջինը և քաղաքակրթական վերափոխում անել։
Նրա խոսքով շարժման համար կա երկու հենարան ժողովուրդը և խորհրդարանական ընդդիմությունը, որը հակասում են մինյանց և չեն կարող իրար հետ գնալ։
Սուրեն Պետրոսյանը հայտնեց, որ հունիսի 12-ին իրեն զանգել և պարտադրել են հանդիպել և ինքը Բաղրամյան պողոտայում, մինչև հանրահավաքի սկսվելը, նստել է մեքենա և իրեն տարել են Հրազդան քաղաքում մի առանձնատուն։ Նա հայտարարեց, որ ինքը հանրահավաքի ժամանակ չի լքել Բաղրամյան պողոտան, այլ մինչ հանրահավաքը։
Հասարակական գործիչը հայտնեց, որ իր հետ հանդիպել են բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ենթադրաբար ԱԱԾ-ից, և նրանք մինչև ուշ գիշեր զրուցել են։
Պետրոսյանի խոսքով՝ իրեն առաջարկում են շարժման ընթացքը փոխել, քանի որ այդ օրվա ընթացքում կարող է վատ զարգացումներ լինեն՝ նաև զոհերով և իրեն ներկայացրել են բազմաթիվ ձայնագրություններ շարժման մասնակիցների միջև։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պետրոսյանի հետ ճանապարհ ենք անցել, այս պահին մեր ճանապարհները բաժանված չեն. Բագրատ Սրբազան
- Սուրեն Պետրոսյանի հետ երեկ հանդիպել եմ, երկար խոսել ենք. Բագրատ Սրբազան
- Սուրեն Պետրոսյան. Այսօրվա իմ ասուլիսը չեղարկվում է
- Ապագան ցույց կտա՝ մարդիկ ինչ են տվել ու ինչ են վերցրել այս շարժումից. Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Պետրոսյանի հայտարարության մասին