Արցախցի բժիշկը կյանքեր է փրկում նաև Երևանում
Արցախի առողջապահության ոլորտի աշխատողների համար 2016, 2020 և 2023 թվականները ճակատագրական և պատասխանատու տարիներ էին։ Բայց անկախ տարեթվերից, բոլոր ժամանակներում էլ արցախցի բժիշկները իրենց աշխատանքը կատարել են մեծ նվիրումով։
Ընդհանուր վիրաբույժ Գրիգորի Առուստամյանը 3 պատերազմների ժամանակ էլ սպիտակ բանակի շարքերում էր։ Տարիների կուտակած փորձը Արցախի կորստից հետո հիմա Հայաստանում է փորձում օգտագործել։
Գրիգորի Առուստամյանը վեց տարի ղեկավարել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը։
Տեսանյութը՝ Արցախի հանրային հեռուստաընկերության։