Խաչանովն ու Ֆրիցը դուրս են եկել Լոնդոնի մրցաշարի զուգախաղի կիսաեզրափակիչ
2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 22-րդ ռակետ հայազգի Կարեն Խաչանովը աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ միասին դուրս է եկել Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) ATP-500 կարգի զուգախաղի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Այս մասին գրում է championat.com կայքը։
Քառորդ եզրափակիչ փուլում Խաչանովն ու Ֆրիցը 7:6 (7:1), 7:6 (7:3) հաշվով հաղթել են Ռոհան Բոպաննային (Հնդկաստան) և Մեթյու Էբդենին (Ավստրալիա):
Թենիսիստների միջև հանդիպումը տևել է 1 ժամ 20 րոպե։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Խաչանովը չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին
- Մոնտե Կառլո․ Կարեն Խաչանովը հաղթել է Մեդվեդևին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
- Մոնտե Կառլո․ Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան
- Խաչանովի ու Ռուբլյովի բարեգործական հանդիպմանը 100 հազար դոլար է հավաքվել՝ ի աջակցություն արցախցի տեղահանված ընտանիքների
- Հանդիպել են Խաչանովն ու Աղասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին