ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած Եսային երկրորդ անգամ է վիրահատվելու
Հունիսի 12-ին ոստիկանության կողմից նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած Եսայիի կինը հայտնում է, որ առաջիկա օրերին ամուսինը կրկին վիրահատվելու է։
«Առաջ ենք գնում։
Առաջիկա օրերին երկրորդ վիրահատությունը կարվի ձեռքերի վրա։
Ընդհանուր անզգայացմամբ վիրահատություն է լինելու, բայց բարեբախտաբար կյանքին սպառնացող վտանգ չկա։ Բժիշկները իրենց գործը լավ են անում։
Իհարկե, աջ ձեռքի ֆունկցիոնալությունը ետ չենք բերի, բայց չենք հուսահատվում։
Շնորհակալ ենք բոլորին, ովքեր հետքրքրվեցին այս ընթացքում, առողջություն մաղթեցին, մեր կողքին եղան։
Շնորհակալ ենք լրագրողներին, ովքեր լուսաբանում են ու ճշմարտությունը տարածում։
Մի օր (հուսով եմ ոչ հեռու ապագայում) մեր երկրում էլ նորմալ ոստիկան կլինի, այլ ոչ թե զինված հանցախումբ, որ պատրաստ է երկու կոպեկի համար ամեն հրաման կատարել։
Դե իսկ հրաման տվողներն էլ իրենց արժանի պատիժը կստանան վաղ թե ուշ։ Չեն մարսելու»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած Եսայիի կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
- Մի քաղաքացի աչքն է կորցնում, մեկը՝ ձեռքը, իսկ ժողովրդավարության ջատագովների ծպտունը դուրս չի գալիս. Բ. Հարությունյան
- 44-ամյա Եսային, ում ձեռքում նռնակը պայթել է, վիրահատվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան